Ընտրե’ք կոմունալ վճարումների արագ տարբերակը

25.03.2009 Վերջերս բնակչության մոտ լայն տարածում է ստացել կոմունալ ծառայությունների դիմաց վճարումների իրականացումը բանկերում: Բավական երկար ժամանակ է, ինչ նման ծառայություն մատուցում է հայաստանյան խոշորագույն բանկերից մեկը` «Յունիբանկը»: 2008 թվականին միանալով Telcell վճարային համակարգին, բանկը բնակչությունից սկսեց ընդունել ավելի քան տասը տեսակի ծառայությունների վճարումներ, այդ թվում՝ նաեւ կոմունալ վճարումների դիմաց:
Telcell-ի հետ համագործակցության շրջանակներում, «Յունիբանկի» 30 մասնաճյուղերի հաշվիչ դրամարկղային հանգույցները միացվեցին Telcell-ի պրոցենգիային կենտրոնին: Վճարումներն իրականացվում են online ռեժիմում, ինչն ապահովում է փոխանցման արագությունը, իսկ հանրապետության գրեթե բոլոր խոշոր քաղաքներում տեղակայված մասնաճյուղերը թույլ են տալիս «Յունիբանկին» կազմակերպելու հարմարավետ եւ արագ սպասարկում` առանց հերթերի գոյացման: Հարկ է նշել, որ վճարումն իրականացնելիս հաճախորդը լրացուցիչ տեղեկացվում է SMS հաղորդագրության միջոցով:
Հաշվի առնելով բանկում կոմունալ վճարումների իրականացման հանդեպ բնակչության կողմից հետզհետե աճող պահանջարկը, «Յունիբանկը» մոտ ապագայում մտադիր է իր հաճախորդներին առաջարկել լրացուցիչ ծառայություն. կոմունալ վճարումների պարբերաբար իրականացում` առանց բանկ հաճախելու:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ