«Յունիբանկ»-ի ակտիվները հասել են 78 մլրդ դրամի

19.04.2009 «Յունիբանկ»-ի ակտիվները 2009թ.-ի առաջին եռամսյակում աճել են 13%-ով եւ մարտի վերջի դրությամբ կազմել մոտ 78 մլրդ դրամ: Բանկի կապիտալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 12 մլրդ 467 մլն դրամ, աճը տարեսկզբի նկատմամբ` ավելի քան 30%: Հաշվետու ժամանակահատվածում բանկի  վարկային ներդրումների ծավալը կազմել է 48,4 մլրդ  դրամ:
Բանկի պարտավորությունները այս տարվա առաջին եռամսյակում աճել են 10,5%-ով և կազմել 65 մլրդ  431 մլն  դրամ: Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 36,2 մլրդ դրամը, իսկ իրավաբանական անձանց ժամկետային ավանդներինը` 8,2 մլրդ դրամը: Հարկ է նշել, որ իրավաբանական անձանց ժամկետային ավանդների ծավալը տարեսկզբի համեմատ աճել է կրկնակի անգամ:  

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ