Որքա՞ն պետք է լինի բանկային ավանդի տոկոսադրույքը

07.04.2009 Գաղտնիք չէ, որ բանկային ավանդը խնայողությունները ներդնելու եւ դրա դիմաց եկամուտ ստանալու ամենատարածված միջոցներից մեկն է: Թե որքան պետք է սահմանվի ավանդային տոկոսադրույքն այսօր, որպեսզի գրավիչ լինի ավանդատուի եւ միաժամանակ ընդունելի բանկի համար, պարզաբանում է «Յունիբանկ»-ի վարչության նախագահ Վարդան Աթայանը:
«Եթե կառավարության կողմից պետական պարտատոմսերի տոկոսադրույքը սահմանվել է 13%, ապա բանկերը, քաղաքացիներին շահագրգռելու եւ ավանդներ ներգրավելու համար, պետք է առաջարկեն առավել բարձր` տարեկան մինչեւ 20%-ի հասնող տոկոսադրույքներ: Հակառակ դեպքում, բանկային ավանդը կդառնա խնայողությունները պահպանելու ոչ մրցունակ գործիք, եւ բնակչությունը, բնականաբար, կնախընտրի պետության երաշխիքն ունեցող պարտատոմսերը», ասում է «Յունիբանկ»-ի նախագահը:
Ավանդատուն իր գումարները որոշակի ժամանակահատվածով հանձնում է բանկին դրանք գնաճի արժեզրկումից պահպանելու եւ դրա հետ մեկտեղ եկամուտ ստանալու ակնկալիքով: Այս տարի կանխատեսվում է գնաճի 8-9% մակարդակ, այնպես որ բանկերն ավանդային տոկոսադրույքները բարձրացնելու ուղղությամբ անելիքներ դեռեւս ունեն:
«ՀՀ օրենսդրությամբ բանկերը չեն կարող վարկերի տոկոսադրույքները 24%-ից ավելի սահմանել: Հետեւաբար, ավանդային տոկոսադրույքի բարձրացման համար բանկերը պետք է «ագահություն» չցուցաբերեն եւ պատրաստ լինեն աշխատելու փոքր մարժայով: Այսօր մենք ՀՀ դրամով ներգրավված ավանդների համար առաջարկում ենք մինչեւ 14% տարեկան տոկոսադրույք, ինչն այս պահի դրությամբ շուկայում ամենաբարձրերից է», նշում է Վ. Աթայանը: Փորձը ցույց է տալիս, որ երկկողմանի փոխշահավետության հիման վրա մշակված մրցունակ ավանդատեսակների առաջարկման դեպքում դրանց պահանջարկը բավականին մեծ է լինում: Դրա վառ ապացույցն է «Յունիբանկ»-ը, որն արդեն երկար ժամանակ պահպանում է ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների գծով առաջատարի դիրքը ՀՀ շուկայում:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ