«Յունիստրիմ - Էքսպրես» եւ «Կայունություն»` երկու նոր ավանդատեսակ «Յունիբանկ»-ից

06.04.2009 Հաշվի առնելով «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգից օգտվող հաճախորդների թվաքանակի հետզհետե մեծացումը, «Յունիբանկ»-ը մշակել եւ ս.թ. ապրիլի 7-ից գործողության մեջ է դրել նոր ավանդատեսակ` «Յունիստրիմ - Էքսպրես»:  Այս ավանդատեսակի հիմնական առանձնահատկությունն այն է, որ ավանդը  ձևակերպվում և համալրվում է միայն «Յունիստրիմ» դրամական փոխանցումներից: Հատկանշական է, որ ավանդի գործողության ժամկետը անսահմանափակ է. ցանկացած պահին ավանդատուն կարող է ետ կանչել գումարը եւ ստանալ իր տոկոսագումարը:
Ավանդն ընդունվում է ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ` արտարժույթով: ՀՀ դրամով ներգրավված միջոցների դեպքում «Յունիստրիմ - Էքսպրես»-ի տարեկան տոկոսադրույքը կազմում է 12%, արտարժույթի դեպքում` 10%:  
Ավանդատուներին հնարավորություն է տրվում իրականացնել ավանդի համալրում`  առանց գումարի և հաճախականության սահմանափակման, սակայն  միայն «Յունիստրիմ» դրամական փոխանցումներից: Ընձեռվում է նաեւ ավանդի գումարի մասնակի ետկանչման հնարավորություն` ավանդային հաշվի  նվազագույն մնացորդի պահպանման պայմանով: Տարեվերջին «Յունիստրիմ - Էքսպրես» ավանդատուների միջեւ կանցկացվի խաղարկություն, որի գլխավոր մրցանակը դեպի արտերկիր ուղեւորությունն է :

«Կայունություն» ավանդի հիմնական առանձնահատկությունն այն է, որ ավանդային պայմանագրի անգամ վաղաժամկետ խզման դեպքում, ավանդատուին վճարվում են բավականին բարձր տոկոսադրույքներ`  մինչեւ 14%, ըստ գումարը բանկում գտնվելու փաստացօ օրերի քանակի: Այս ավանդատեսակի համար տարեկան տոկոսադրույքը ՀՀ դրամով միջոցների ներգրավման դեպքում սահմանված է 14%,  իսկ ԱՄՆ դոլարով, եվրոյով եւ ռուսական ռուբլով ներգրավելու դեպքում` 10%:  Ընձեռվում է ավանդի համալրման հնարավորություն առանց սահմանափակումների, ինչպես նաեւ, նախատեսված է  օվերդրաֆտի տրամադրում` ներդրված ավանդի գումարի 90%-ի չափով:  
Երկու ավանդների համար էլ սահմանված է բազմարժութային ռեժիմ, այսինքն հնարավոր է արժույթի փոխարկում`  առանց ավանդային պայմանագրի խզման:
«Յունիստրիմ - Էքսպրես» եւ «Կայունություն» ավանդատեսակների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը տեղադրված է կայքի «Ավանդներ» բաժնում:  

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ