Samsung, Bineoli, Megasport, Gipfel խանութները և Avanta բժշկական կենտրոնը Յունիբանկի քարտապաններին կտրամադրեն 3-10% զեղչեր

25.12.2012
Samsung, Bineoli, Megasport, Gipfel խանութները և Avanta բժշկական կենտրոնը միացել են Յունիբանկի զեղչերի և արտոնությունների “Մագնիս” ծրագրին, որի շրջանակներում բանկի քարտապաններին կտրամադրեն 3-10% զեղչեր:

“Մագնիս” ծրագրում ընդգրկված են տարբեր ոլորտները ներկայացնող մոտ 140 կազմակերպություններ: Ծրագրին տվյալ առևտրի կամ սպասարկման սրահի մասնակցության մասին կհայտնի մուտքի մոտ փակցված հատուկ նշանը: Զեղչը ստանալու համար հաճախորդն ընդամենը պետք է ներկայացնի Յունիբանկի ցանկացած քարտ:

“Մագնիս” ծրագրի գործընկերների կողմից տրամադրվող արտոնություններին և զեղչերին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ` այցելելով www.magnis.am կայքը կամ դիմելով բանկի հեռախոսակապի կենտրոն` (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ