Յունիբանկը և VEGA խանութների ցանցը երկարաձգել են համատեղ ակցիայի ժամկետը մինչև 30.04.13թ.

10.04.2013
Յունիբանկը և VEGA խանութների ցանցը, հաշվի առնելով հաճախորդների մեծ հետաքրքրությունն իրականացվող համատեղ ակիցայի նկատմամբ, երկարաձգել են այն մինչև 30.04.13թ: Հիշեցնենք, որ ակցիայի շրջանակներում հաճախորդն ապառիկ գնումների դեպքում ազատվում է վարկի 4 ամսվա մարումներից: Նշված ժամանակահատվածում վարկի մարումները հաճախորդի փոխարեն իրականացնում է VEGA խանութների ցանցը:

Ակցիայի շրջանակներում գնումներ կատարելու համար Յունիբանկն առաջարկում է վարկեր հետևյալ պայմաններով. վարկի գումարը` մինչև 1 000 000 դրամ, ժամկետը` 36 ամիս, տոկոսադրույքը` 20% տարեկան, կանխավճարը` 0%: Եթե պահանջվող վարկի գումարը չի գերազանցում 300 000 դրամը, հաճախորդը ներկայացնում է միայն անձնագիր և սոցիալական քարտ, իսկ, եթե վարկի գումարն ավելին է, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի վերաբերյալ:

ԱրմԻնֆո գործակալության Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի և վերլուծության համաձայն, Յունիբանկը սպառողական վարկերի ծավալով ՀՀ բանկերի առաջատար հնգյակում է: Բանկի կողմից սպառողական նպատակների համար տրամադրված վարկերի ծավալը նախորդ տարի աճել է 28.2%-ով և 2013թ.-ի հունվարի 1-ին կազմել 35.3 մլրդ դրամ:

Յունիբանկի սպառողական վարկավորման պայմաններին կարելի է ծանոթանալ www.unibank.am կայքի “Սպառողական վարկեր” բաժնում կամ դիմել բանկի թեժ հեռախոսակապի կենտրոն` (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ