Յունիբանկի 44-րդ` “Գորիս” մասնաճյուղը սկսել է հաճախորդների սպասարկումը

12.04.2013
Յունիբանկի “Գորիս” մասնաճյուղը, որը գտնվում է ք.Գորիս, Անկախության 7/4 հասցեում, սկսել է իր գործունեությունը: Նորաբաց մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի երկուշաբթի-ուրբաթ օրերին` ժամը 09:30-ից մինչեւ 17:00:

“Գորիս”-ը, ինչպես և Յունիբանկի բոլոր մասնաճյուղերը, իրականացնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում: Ծառայությունների փաթեթը ներառում է ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, բանկային քարտերի թողարկում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, հաշվարկադրամարկղային սպասարկում, արտարժույթի փոխանակում, կոմունալ վճարումների ընդունում և այլն:

Մանրածախ բանկային բիզնեսի զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակներում Յունիբանկը մեծ ուշադրություն է դարձնում մասնաճյուղային ցանցի ընդլայնմանը և բնակչության լայն շրջանակների համար բանկային ծառայությունները հասանելի դարձնելուն: Այսօր բանկն ունի 44 մասնաճյուղ Հայաստանում և ԼՂՀ-ում և ներկայացուցչություն Մոսկվայում:

Յունիբանկի մասնաճյուղերի հասցեներին և աշխատաժամերին կարող եք ծանոթանալ կայքի “Մասնաճյուղային ցանց” բաժնում կամ զանգահարել (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ