Յունիբանկը գործարկել է քարտապանների սպասարկման շուրջօրյա ծառայություն

16.04.2013
Քարտապանների սպասարկման հարմարավետության բարձրացման նպատակով, Յունիբանկը գործարկել է հաճախորդների սպասարկման շուրջօրյա ծառայություն: Եթե Դուք հանդիսանում եք Յունիբանկի քարտապան, ապա մեր մասնագետները շաբաթը 7 օր, 24 ժամ պատրաստ են օգնելու բանկային քարտի հետ կապված ցանկացած հարցի դեպքում: Դրա համար անհրաժեշտ է զանգահարել (+37410) 555 385 հեռախոսահամարով:

Քարտապանների սպասարկման ծառայությունում Դուք կարող եք`

•հարցում կատարել քարտային հաշվի և բանկոմատների վերաբերյալ,

•խորհրդատվություն ստանալ քարտի օգտագործման ընթացքում ծագած խնդիրների վերաբերյալ,

•արգելափակել քարտը:

Քարտային բիզնեսի զարգացումը Յունիբանկի գործունեության ռազմավարական ուղղություններից մեկն է: Ներկայումս բանկի կողմից թողարկված Visa և ArCa քարտերի քանակը գերազանցում է 145 հազարը:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ