Յունիբանկը և “Բեներիկը” ընդլայնում են համագործակցությունը` համատեղ վարկային քարտով արդեն կարելի է գնումներ կատարել ցանցի բոլոր խանութներում

15.05.2013

Յունիբանկը “Բեներիկ” ընկերության հետ համատեղ իրականացնում է “U-Customers Basic House” համաբրենդային ծրագիրը, որի շրջանակներում Basic House, Bata, Ko.Shik, Z-Generation և COOLCLUB խանութների ցանցում գնումների անկանխիկ վճարման համար առաջարկում է վարկային քարտեր:

Ընդ որում, այդ քարտերով գնումներ կատարելը ոչ միայն հարմարավետ, այլև նաև շահավետ է: Համաբրենդային քարտերը հաճախորդներին տրամադրվում են արտոնյալ պայմաններով` 0% տարեկան տոկոսադրույքով: Վարկը տրամադրվում է 12 ամիս ժամկետով, վարկի գումարը կազմում է 200 000 դրամ: Վարկավորման պարտադիր պայման է դրական վարկային պատմության առկայությունը: Վարկային քարտերի ձևակերպման համար անհրաժեշտ է ներկայացնել միայն անձնագիրը և սոցիալական քարտը:

Քարտի ձևակերպման գործընթացը առավելագույնս պարզեցված է. հաճախորդը պետք է ներկայացնի անձնագիր և սոցիալական քարտ: Վարկային քարտը կարելի է ձևակերպել Յունիբանկի 44 մասնաճյուղերում, ինչպես նաև Basic House, Bata, Ko.Shik, Z-Generation և COOLCLUB խանութներում: Վարկային հայտը կարել է ներկայացնել նաև առանց բանկ կամ խանութ այցելելու: Դրա համար անհրաժեշտ է լրացնել մեր կայքում կամ Յունիբանկի ֆեյսբուքյան էջում տեղադրված օնլայն հայտը:

Յունիբանկը մեծ ուշադրություն է հատկացնում քարտապանների որակյալ սպասարկմանը և ակտիվորեն իրականացնում է համաբրենդային ծրագրեր, որի շրջանակներում թողարկում է համատեղ վարկային քարտեր առևտրի և սպասարկման առաջատար կազմակերպությունների հետ: Ներկայումս Յունիբանկի կողմից թողարկված քարտերի ընդհանուր քանակը գերազանցում է 145 000:

Յունիբանկի համաբրենդային քարտերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար այցելեք “Վարկային քարտեր” էջը կամ զանգահարեք բանկի հեռախոսակապի կենտրոն` (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:


Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ