Մայիսին VEGA խանութների ցանցը Յունիբանկի քարտապաններին կտրամադրի կրկնապատկված զեղչ

01.05.2013

Յունիբանկի զեղչերի և արտոնությունների “Մագնիս” ծրագրի գործընկեր` VEGA խանութների ցանցը, կրկնապատկում է բանկի քարտապաններին տրամադրվող զեղչը: Եթե Դուք հանդիսանում եք Յունիբանկի քարտապան, ապա մինչև մայիսի 31-ը, ցանկացած գնում կատարելու դեպքում, խանութը 7%-ի փոխարեն Ձեզ կտրամադրի 14% զեղչ:

“Մագնիս” ծրագիրը Յունիբանկի հաճախորդների և գործընկերների շրջանում տարեցտարի ավելի մեծ պահանջարկ է վայելում: Ներկայումս այն իր մեջ ներառում է մոտ 200 առևտրի և սպասարկման սրահներ, որոնք բանկի քարտապաններին տրամադրում են հատուկ զեղչեր: Ընդ որում, զեղչերը տրամադրվում են հաճախորդին` Յունիբանկի ցանկացած քարտի առկայության դեպքում: Ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին կհայտնի մուտքի մոտ փակցված հատուկ "Magnis" նշանը: Ծրագրի զեղչային առաջարկներին կարելի է ծանոթանալ www.magnis.am կայքում:
Քարտային բիզնեսի զարգացումը Յունիբանկի գործունեության ռազմավարական ուղղություններից մեկն է: Բանկի կողմից թողարկված քարտերի քանակը գերազանցում է 145 հազարը: Այսօր բանկային քարտերը հաճախորդների համար պետք է լինեն ոչ միայն հարմարավետ, այլ նաև շահավետ: Ըստ այդմ, Յունիբանկը մեծ նշանակություն է տալիս հատկապես համաբրենդային ծրագրերի իրականացմանը, որի շրջանակներում, VEGA խանութների ցանցի հետ համատեղ, առաջարկում է արտոնյալ պայմաններով վարկային քարտեր` 0% տարեկան տոկոսադրույքով: Քարտը նախատեսված է VEGA խանութներում գնումների դիմաց անկանխիկ վճարումներ կատարելու համար:

Յունիբանկի քարտերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար այցելեք կայքի “Բանկային քարտեր” էջը կամ զանգահարեք բանկի հեռախոսակապի կենտրոն` (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:


Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ