Յունիբանկի բաժնետերերի ընդհանուր ժողովն ամփոփեց գործունեության 2012թ. արդյունքները

25.04.2013
Ս.թ. ապրիլի 22-ին Յունիբանկի գլխամասային գրասենյակում կայացավ Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որում ամփոփվեցին բանկի 2012թ.-ի գործունեության արդյունքները:

Հիմնական ցուցանիշների գծով Յունիբանկն ընդգրկված է ՀՀ բանկերի առաջին տասնյակում: 31.12.12թ.-ի դրությամբ Յունիբանկի ակտիվները գերազանցել են 138 մլրդ դրամը` ավելանալով նախորդ տարվա ցուցանիշի համեմատ 21%-ով: Բանկի վարկային ներդրումներն աճել են 16%-ով և կազմել 98 մլրդ դրամ: Այդ ցուցանիշով Յունիբանկը ՀՀ բանկային համակարգում զբաղեցնում է 7-րդ տեղը:

Յունիբանկի ռազմավարությունն ուղղված է մանրածախ և փոքր ու միջին բիզնեսի հետ աշխատանքների ակտիվ զարգացմանը: Բանկի վարկային պորտֆելի 32%-ը բաժին է ընկնում փոքր ու միջին բիզնեսի վարկավորմանը: Միայն հաշվետու տարում ՓՄՁ-ներին տրամադրված վարկերի ծավալն ավելացել է 36%-ով: Հաշվի առնելով հաճախորդների պահանջարկը և բիզնես ուղղությունների առանձնահատկությունները, Յունիբանկը ՓՄՁ-ների համար մշակել է նոր վարկատեսակ` “Երկարաժամկետ”, որը վարկառուին տրամադրվում է մինչև 10 տարի մարման ժամկետով:

Յունիբանկի կողմից տրամադրված մանրածախ վարկերի ծավալը հաշվետու տարում աճել է 38%-ով: Սպառողական վարկերի ծավալով Յունիբանկը ՀՀ առաջատար բանկերի հնգյակում է: Բանկի գործունեությունը մանրածախ ոլորտում ուղղված է բանկային ծառայությունների հասանելության բարձրացմանը` վարկատեսակների պայմանների բարելավման և վարկավորման գործընթացի պարզեցման միջոցով: Յունիբանկը, խանութների խոշոր ցանցերի հետ համատեղ, պարբերաբար իրականացնում է ակցիաներ, որոնց շրջանակներում կարելի է ձեռքբերել ապրանքներ առավելագույն շահավետ պայմաններով` կանխավճար`0%, տարեկան տոկոսադրույք` 0%, միջնորդավճար` 0%:

Յունիբանկի պարտավորությունները 2012թ.-ին աճել են 23%-ով և կազմել 120 մլրդ դրամ: Բանկը զբաղեցրել է առաջատար դիրք ժամկետային ավանդների գծով, ինչը վկայում է բանկի հանդեպ բարձր վստահության մասին: Յունիբանկի շահույթը հաշվետու տարում կազմել է 1,6 մլրդ դրամ:

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում Յունիբանկը 2012թ.-ին իրականացրել է մի շարք ծրագրեր, այդ թվում` հանդես է եկել Մանկական Եվրատեսիլ-2012 մրցույթի ֆինանսական գործընկեր և հեռարձակման հովանավոր, դրամական միջոցներ է հատկացրել երևանյան և մարզային դպրոցների բարեկարգման համար, աջակցություն ցուցաբերել “Էրեբունի-Երևան” տոնակատարությունների անցկացմանը:

Յունիբանկը մասնակցություն է ունեցել “Նվիրիր կյանք” հիմնադրամի, Հայ օգնության ֆոնդի և “Հայաստան” համահայկական հիմնադրամի բարեգործական միջոցառումներում:

Մեծ ուշադրություն է հատկացվում նաև սպորտային ծրագրերին, որի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվել “Ադրենալին” էքստրեմալ սպորտաձեւերի ֆեդերացիային` “Tuning Show-2012” ցուցահանդեսի կազմակերպման համար: Բանկը հանդիսանում է նաև Հայաստանում Արթուր Աբրահամի մենամարտերի ցուցադրման մշտական հովանավորը: 2012թ. հոկտեմբերին Յունիբանկը տոնեց հիմանդրման 11-ամյակը և, ավանդույթի համաձայն, կազմակերպեց տոնական համերգ: Երևանի Ազատության հրապարակում, բանկի հրավերով, ելույթ ունեցավ հայտնի երգչուհի In Grid-ը:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ