Յունիբանկը 34.6%-ով ավելացրել է ֆիզիկական անձանց վարկավորման ծավալը

23.05.2013
2013թ.-ի առաջին եռամսյակի տվյալներով, Յունիբանկը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 34.6%-ով ավելացրել է ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ծավալը:

Այդ ուղղությամբ բանկի պորտֆելը կազմել է 39.3 մլրդ դրամ: ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված ՀՀ բանկերի ֆինանսական վարկանիշի համաձայն, Յունիբանկը սպառողական վարկավորման ծավալով ՀՀ առաջատար բանկերի հնգյակում է:

Յունիբանկը շարունակում է առանձնակի ուշադրություն դարձնել սպառողական վարկավորման զարգացմանը, հատկապես` ֆիզիկական անձանց սպասարկման արագությանն ու որակի բարձրացմանը: Վարկավորման գործընթացի ավտոմատացման և վարկային ռիսկերի գնահատման նոր մոդելի ներդրման նպատակով բանկն օգտագործում է ամերիկյան Salesforce ընկերության համակարգը, ինչն էապես կրճատում է վարկերի ձևակերպման ժամանակը: Այսուհետ Յունիբանկում սպառողական վարկը ձևակերպվում է անմիջապես` րոպենների ընթացքում:

Յունիբանկը ֆիզիկական անձանց առաջարկում է սպառողական վարկեր ինչպես կանխիկ, այնպես էլ` անկանխիկ եղանակով: Հաճախորդների մոտ մեծ պահանջարկ են վայելում “U-Technics” և “Էքսպրես վարկ կանխիկով” վարկատեսակները:

“U-Technics” վարկը, որի գումարը կազմում է մինչև 1 մլն ՀՀ դրամ, տրամադրվում է տեխնիկայի ձեռքբերման համար մինչև 36 ամիս ժամկետով: Վարկը տրամադրվում է 0% կանխավճարով, 0% միջնորդավճարով և սկսած 20% տարեկան տոկոսադրույքով: Եթե հաճախորդն ունի դրական վարկային պատմություն և պահանջվող վարկի գումարը չի գերազանցում 300 000 դրամը, ապա ներկայացնում է միայն անձնագիր և սոցիալական քարտ, իսկ, եթե վարկի գումարն ավելին է, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի վերաբերյալ: Վարկը կարելի է ձևակերպել ինչպես Յունիբանկի 44 մասնաճյուղերում, այնպես էլ` խոշոր առևտրային ցանցերում, ինչպիսիք են “Վեգա”, “Զիգզագ”, “Մոբայլ Սենթր”, “Օրանժ”, “ՎիվաՍելլ”, “Արայ”, “Տեխնոլայֆ”, “Վեստա”, “Նիքս”, “Սամսունգ”, “Rich Computers” և “Fine ընկերությունները: Ընդհանուր առմամբ սպառողական վարկավորման գծով Յունիբանկը համագործակցում է ավելի քան 320 գործընկերների հետ:

“Էքսպրես վարկ կանխիկով” վարկատեսակի հիմնական առավելությունը դրամական միջոցների տրամադրման արագությունն ու հարմարավետությունն է: Վարկը հաճախորդներին տրամադրվում է կանխիկ դրամով` բանկ դիմելու օրը: Ընդ որում, անհրաժեշտ է ներկայացնել միայն անձնագիր և սոցիալական քարտ: Վարկի տրամադրման գլխավոր պայմանը բացասական վարկային պատմության բացակայությունն է: Վարկի գումարը կազմում է մինչև 500 000 ՀՀ դրամ, ժամկետը` մինչև 24 ամիս: Բոլոր վարկառուներին տրամադրվում է նաև բանկային քարտ 50 000 դրամ սահմանաչափով և 201 ապրանքանիշ ներկայացնող ավելի քան 310 խանութներում և սպասարկման սրահներում` մինչև 40% զեղչերից օգտվելու հնարավորությամբ: Ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին կհայտնի մուտքի մոտ փակցված հատուկ "Magnis" նշանը: Գործընկերների կողմից տրամադրվող զեղչերին կարելի է ծանոթանալ www.magnis.am կայքում:

Յունիբանկի սպառողական վարկերի պայմաններին կարելի է ծանոթանալ “Սպառողական վարկեր” բաժնում կամ դիմել բանկի թեժ հեռախոսակապի կենտրոն (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ