Գրանցվել է Յունիբանկի երևանյան նոր մասնաճյուղը

11.07.2013

Յունիբանկը շարունակում է մասնաճյուղային ցանցը ընդլայնումը` նոր սպասարկման կետ բացելով Երևանի Շենգավիթ վարչական շրջանում: Ս.թ. հուլիսի 11-ին ՀՀ Կենտրոնական բանկը գրանցել է Յունիբանկի “Թիվ 47” նոր մասնաճյուղը, որը գտնվում է Սևանի 12/5 հասցեում:

Մասնաճյուղը կիրականացնի է ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, վարկավորում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումներ, հաշվարկադրամարկղային սպասարկում, կոմունալ վճարումների ընդունում:

Նոր մասնաճյուղեր բացելով, Յունիբանկն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում որակյալ և արագ սպասարկման ապահովմանը` ձգտելով բանկային ծառայությունները տրամադրել հաճախորդից “մեկ քայլ” հեռավորության վրա:

Յունիբանկի մասնաճյուղերի հասցեներին և աշխատաժամերին կարող եք ծանոթանալ www.unibank.am կայքի “Մասնաճյուղային ցանց” բաժնում կամ (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:


Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ