VEGA խանութների ցանցը Յունիբանկի քարտապաններին կտրամադրի մինչև 10% զեղչ

14.07.2013

Յունիբանկի զեղչերի և արտոնությունների “Մագնիս” ծրագրի գործընկեր` VEGA խանութների ցանցը, մեծացրել է բանկի քարտապաններին տրամադրվող զեղչը մինչև 10%:

Զեղչը տրամադրվում է հաճախորդին` Յունիբանկի Visa կամ ArCa քարտի առկայության դեպքում` կանխիկ կամ անկանխիկ վճարում կատարելիս: Հաշվի առնելով հաճախորդների նախապատվությունները, զեղչը կտրամադրվի նաև ապրանքները ապառիկ գնելու դեպքում: Հիշեցնենք, որ սպառողական վարկը ապրանքներ գնելիս Յունիբանկում հաստատվում է 1 րոպեում:

Այսօր “Մագնիս” ծրագիրն իր մեջ ներառում է 201 ապրանքանիշ, որոնք Հայաստանում ներկայացված են 310 առևտրի և սպասարկման սրահներով: Ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին կհայտնի մուտքի մոտ փակցված հատուկ "Magnis" նշանը: Զեղչային առաջարկներին կարելի է ծանոթանալ www.magnis.am կայքում:

Յունիբանկը, VEGA խանութների ցանցի հետ համագործակցությամբ, իրականացնում է նաև համաբրենդային ծրագիր, որի շրջանակներում առաջարկում է արտոնյալ պայմաններով վարկային քարտեր` 0% տարեկան տոկոսադրույքով: Քարտը նախատեսված է VEGA խանութներում գնումների դիմաց անկանխիկ վճարումներ կատարելու համար:

Յունիբանկի քարտերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար այցելեք “Բանկային քարտեր” էջը կամ զանգահարեք բանկի հեռախոսակապի կենտրոն` (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:


Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ