Առողջ ոգի, առողջ մարմին և առողջ ֆինանսներ

Առողջ ոգի, առողջ մարմին և առողջ ֆինանսներ
13.11.2023 Յունիբանկի աջակցությամբ հիմնադրվել է նոր սպորտային ակումբ՝ Unisport-ը, որը միավորում է տարբեր մարզաձևերով զբաղվող մարզիկների:
 
Unisport ակումբը կաջակցի մանկապատանեկան սպորտի զարգացմանը, մարզվելու համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, կցուցաբերի հասցեական օգնություն տաղանդավոր մարզիկներին, որոնք Հայաստանը ներկայացնում են միջազգային ասպարեզում:
 
Ակումբին արդեն իսկ միացել են անվանի մարզիկներ, որոնք 2024թ.-ի ամռանը մասնակցելու են Օլիմպիական խաղերին:
 
Unisport ակումբի անդամներ են՝
  • հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը,
  • հրաձգության աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր ու ռեկորդակիր, Էլմիրա Կարապետյանը,
  • հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի կրկնակի մրցանակակիր Սլավիկ Գալստյանը,
  • ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր և մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը,
  • ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր, աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոն Վազգեն Թևանյանը:
Ակումբի բացումը տեղի ունեցավ Unisport-ի գլխավոր հովանավոր՝ Յունիբանկի 22-ամյակին նվիրված միջոցառմանը:



Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ