Հայտարարություն

29.03.2009 Հայտարարություն
Անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության
մրցույթի կազմակերպման և անցկացման մասին


       «Յունիբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը  հայտարարում է մրցույթ Բանկի 2009 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտն  իրականացնող անկախ աուդիտորական  կազմակերպության ընտրության նպատակով:
        Մրցույթին կարող են մասնակցել այն ընկերությունները, որոնք ունեն ավելի քան 3 տարվա գործունեություն բանկային աուդիտի բնագավառում (ընդ որում, մրցույթում նախապատվությունը կտրվի միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական  ընկերություններին):
        Մրցույթի  մասնակիցները պետք է նաև ներկայացնեն հետևյալ տեղեկատվությունը.
         ա) աուդիտի ընգրկման բնագավառները,
         բ) աուդիտն իրականացնող  խմբի աշխատակիցների աշխատանքային փորձն ու որակավորումը (ընդ որում, խմբում պետք է ընդգրկված լինեն միջազգային հաշվապահական որակավորում ունեցող առնվազն 1 աշխատակից)
         գ) աուդիտի անցկացման ժամկետներն առաջին այցելությունից մինչև վերջնական եզրակացության տրամադրումը,
         դ) աուդիտի իրականացման ընդհանուր գինը ներառյալ  հարկերը և այլ ծախսերը
         ե) պայմանագրային պարտավորություններում ամրագրման ենթակա և այլ լրացուցիչ տեղեկատվություն (կտրամադրվի մասնակիցներին ըստ մրցույթին  մասնակցելու մտադրության մասին Բանկին գրավոր տեղեկացման, ընդ որում առանց այս լրացուցիչ տեղեկատվության ներկայացված հայտերը քննարկման ենթակա չեն):
         Մրցույթով հաղթող ճանաչված ընկերությունը պարտավորվելու է «Աուդիտորական եզրակացություն» և «Նամակ ղեկավարությանը» փաստաթղթերը տրամադրել Բանկին հայերեն և անգլերեն լեզուներով ոչ ուշ,  քան 2010 թվականի ապրիլի 21-ը:
        Աուդիտը պետք է իրականացվի ՀՀ և միջազգային հաշվապահական հաշվառման ստանդարտներին   համապատասխան:
        Մրցութային առաջարկները բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հետ պետք է ներկայացվեն Բանկին ոչ ուշ, քան 2009 թվականի ապրիլի 23-ը, ժամը 15:00, երկու կնքված ծրարներով:
       30.03.2009թ. դրությամբ «Յունիբանկ ՓԲԸ-ն ունի 28 մասնաճյուղ ՀՀ տարածքում, 2 մասնաճյուղ ԼՀՂ-ում և ներկայացուցչություն ՌԴ-ում (ք.Մոսկվա):


Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել.

«Յունիբանկ» ՓԲԸ
ՀՀ, ք.Երևան,Հանրապետության 39
հեռ. 52-15-32, 52-13-20

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ