Յունիբանկի նոր մասնաճյուղը սկսել է հաճախորդների սպասարկումը

15.07.2013
Յունիբանկի նոր երևանյան մասնաճյուղը, որը բացվել է Շենգավիթ վարչական շրջանի Սևանի 12/5 հասցեում, սկսել է իր գործունեությունը: Մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի երկուշաբթի-ուրբաթ օրերին` ժամը 9.30-ից մինչև 17.00:

Մանրածախ բանկային բիզնեսի զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակներում, Յունիբանկը մեծ ուշադրություն է հատկացնում մասնաճյուղային ցանցի ընդլայնման և բնակչության լայն շրջանակների համար բանկային ծառայությունների հասանելիության ապահովմանը: Նոր մասնաճյուղն իրականացնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, վարկավորում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումներ, հաշվարկադրամարկղային սպասարկում, կոմունալ վճարումների ընդունում:

Յունիբանկի մասնաճյուղերի հասցեներին և աշխատաժամերին կարող եք ծանոթանալ “Մասնաճյուղային ցանց” բաժնում կամ (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ