Նոր ակցիա` “Վեգա” խանութը հաճախորդի փոխարեն կվճարի վարկի 4 ամսվա գումարը

04.08.2013

“Վեգա” խանութների ցանցը հայտարարել է նոր ակցիա, որի շրջանակներում օդորակիչներ ապառիկ գնելու դեպքում, խանութը հաճախորդի փոխարեն կվճարի վարկի 4 ամսվա գումարը կամ ապրանքի արժեքի 20%-ը: Ակցիան գործում է մինչեւ 2013թ. օգոստոսի 15-ը:

Յունիբանկում վարկավորման պայմանները հետևյալն են`

  • վարկի գումարը` մինչև 1 000 000 դրամ,
  • ժամկետը` մինչև 36 ամիս,
  • կանխավճարը` 0%,
  • միջնորդավճարը` 0%,
  • տոկոսադրույքը` 20% տարեկան:

Եթե հաճախորդն ունի դրական վարկային պատմություն և պահանջվող վարկի գումարը չի գերազանցում 300 հազար դրամը, ապա ներկայացնում է միայն անձնագիր և սոցիալական քարտ, իսկ եթե վարկի գումարն ավելին է կամ հաճախորդը չունի դրական վարկային պատմություն, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաևւ տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի վերաբերյալ: Վարկի տրամադրման գլխավոր պայմանը բացասական վարկային պատմության բացակայությունն է:

Յունիբանկի “U-Technics” վարկի առավել մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ “Սպառողական վարկեր” բաժնում կամ դիմել բանկի թեժ հեռախոսակապի կենտրոն` (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:


Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ