Ստացիր դրամական փոխանցումը Յունիբանկում և շահիր ոսկե ձուլակտոր

17.07.2013

Յունիբանկում մեկնարկել է “Շահիր ոսկե ձուլակտոր” աննախադեպ ակցիան:

Ոսկե մրցանակների խաղարկությանը կարող են մասնակցել բոլոր այն հաճախորդները, որոնք Յունիբանկում կիրականացնեն հետևյալ գործարքներից որևիցե մեկը`

  • կստանան դրամական փոխանցում “Յունիստրիմ” համակարգով նվազագույնը 100 դոլարի չափով,
  • կստանան դրամական փոխանցում “Յունիստրիմ” համակարգով և կիրականացնեն արժույթի փոխարկում նվազագույնը 100 դոլարի չափով,
  • կձևակերպեն “Յունիստրիմ” ավանդ:

Ակցիային մասնակցելու համար հաճախորդին բանկում տրամադրվում է հատուկ կտրոն, որը, լրացնելուց հետո, գցվում է խաղարկության համար նախատեսված արկղը: Ակցիայի մրցանակային հիմնադրամը կազմում են 20, 10 և 5 գրամանոց 999 հարգի 9 ոսկե ձուլակտորներ: Ոսկե ձուլակտորների առաջին հաղթողները հայտնի կդառնան 2013թ.-ի հոկտեմբերին:

“Շահիր ոսկե ձուլակտոր” ակցիան հատուկ մշակված է “Յունիստրիմ” դրամական փոխանցումներ ստացող հաճախորդների համար: Հաշվի առնելով Յունիբանկի լայն մասնաճյուղային ցանցի առկայությունը, խաղարկությանը հարմար կլինի մասնակցել ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի բնակիչներին: Ակցիան կընթանա Յունիբանկի 45 մասնաճյուղերում և կուղեկցվի լայնամասշտաբ գովազդային արշավով:

Հիշեցնենք, որ Յունիբանկում “Յունիստրիմ” դրամական փոխանցումներ ստացող հաճախորդները կարող են ձևակերպել բարձր տոկոսադրույքով համանուն ավանդ: “Յունիստրիմ” ավանդի տոկոսադրույքը կազմում է մինչև 13.5 % տարեկան, ժամկետը` 91-180 օր, արժույթը` ՀՀ դրամ: Դրա համար, եթե դրամական փոխանցումը ուղարկվել է այլ արժույթով, ապա անհրաժեշտ է գումարը փոխարկել: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 30 000 դրամ:

2013թ.-ի մայիսի վերջին Յունիբանկի ավանդների ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 34%-ով և կազմել 111.9 մլրդ դրամ, որից 101.2 մլրդ դրամը ժամկետային ավանդներն են: Ցուցանիշների դինամիկ աճի շնորհիվ, Յունիբանկը ժամկետային ավանդների գծով հանդիսանում է ՀՀ բանկային համակարգի առաջատարը, ինչը վկայում է բանկի հանդեպ բարձր վստահության մասին:

“Յունիստրիմ” ավանդի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ կայքի “Ավանդներ” բաժնում կամ զանգահարել (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:


Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ