Բիզնես քարտ

Բազմարժութային բիզնես քարտ
Բիզնես քարտերը նախատեսված են իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ վճարումներն էլ ավելի հեշտացնելու, ծախսերը կառավարելու և ֆինանսական հոսքերը վերահսկելու համար:

Մենք առաջարկում ենք բազմարժութային քարտեր, որոնց միաժամանակ կցված են հաշիվներ երեք արժույթներով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և եվրո: Բիզնես քարտով կարելի է հարմար և ապահով կատարել անհրաժեշտ վճարումները, գնումները, հոգալ գործուղման ծախսերը՝ հարմար եղանակով:

Բիզնես քարտի միջոցով կարելի է մի քանի վայրկյանում արագ և անվտանգ կատարել դրամական փոխանցումներ Հայաստանում և արտերկրում՝ օգտվելով մեր մոբայլ հավելվածից: Անմիջապես տեղեկացիր քարտով կատարված յուրաքանչյուր գործարքի մասին SMS-հաղորդագրության միջոցով:

Բիզնես քարտերը թույլ են տալիս վերահսկել ընկերության բոլոր ֆինանսական ծախսերը: Օգտվելով մեր մոբայլ հավելվածից՝ կարող եք կառավարել ձեր հաշիվները, հետևել գործարքների պատմությանը և վերլուծել ծախսերը։
Բիզնես քարտի սակագները
|
Սակագին
|
ՀՀ Ռեզիդենտ |
Ոչ ռեզիտենտ |
|
Քարտի տրամադրում
|
Անվճար |
150.000 դրամ |
|
Տարեկան սպասարկման վճար
|
10.000 դրամ |
120.000 դրամ |
|
Քարտի գործողության ժամկետը
|
3 տարի |
|
|
Քարտի առաքում
|
||
|
Քարտի առաքում ՀՀ տարածքում**
|
1.000 դրամ |
1.000 դրամ |
|
Քարտի առաքում ԵԱՏՄ երկրներ***
|
10.000 դրամ |
10.000 դրամ |
|
Քարտի առաքում այլ երկրներ***
|
25.000 դրամ |
25.000 դրամ |
Ինչպես դիմել
բիզնես քարտի համար
Բիզնես քարտ ձևակերպելու համար այցելի՛ր մեր մոտակա մասնաճյուղ և ստացի՛ր անվճար` հատուկ բիզնեսի համար նախատեսված մոբայլ հավելված:
