|
ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Աշխատատեղի անվանումը
|
|
Ներդրողների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների զարգացման վարչության մասնագետ
|
|
Պարտականությունները
|
- Միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից մատուցվող ֆինանսական ծառայությունների ուսումնասիրություն, Բանկում դրանք ներդնելուն նպատակաուղղված աշխատանքների իրականացում և նախնական բանակցությունների վարում:
- Ֆինանսական կազմակերպությունների և ներդրողների հետ կնքվելիք վարկային պայմանագրերի (փոփոխությունների, լրացումների) կազմման գործընթացին աջակցում, պայմանագրերի պայմանների քննարկում շահագրգիռ ստորաբաժանումների հետ, պայմանագրերի կնքման գործընթացի կազմակերպում, վերլուծությունների իրականացում, անհրաժեշտության դեպքում երեք լեզուներով պրեզենտացիաների պատրաստում,
- Վարկային պայմանագրերի կնքման, վարկային միջոցների ստացման նախապայմաններով պահանջվող փաստաթղթերի պատրաստում, հավաքագրում, պահանջվող հաշվետվությունների կազմում, մյուս ստորաբաժանումների կողմից հաշվետվությունների տրամադրման կազմակերպում, վարկային միջոցների հերթական մարումների հսկում, ներգրավված ֆինանսական միջոցների տեղաբաշխման վերաբերյալ բիզնես ստորաբաժանումներին տեղեկատվության պարբերական տրամադրում:
- Միջազգային ֆինանսական նոր գործիքների և գործընկերների հայտնաբերման նպատակով ինտերնետ ցանցի և այլ տեղեկատվական աղբյուրների միջոցով ուսումնասիրությունների իրականացնում,
- Նոր գործընկեր ֆինանսական կազմակերպությունների և հիմնադրամների կողմից Բանկի պատշաճ համալիր ուսումնասիրման (Due Diligence) գործընթացի կազմակերպում, վերջիններիս կողմից պահանջվող տեղեկատվության մշակում և տրամադրում,
- Բանկի գործընկեր ֆինանսական կազմակերպությունների, վարկանշային կազմակերպությունների հետ ընթացիկ գրագրության ապահովում, առաջացած խնդիրների պարզաբանում, վերջիններիս կողմից պահանջվող տեղեկատվության մշակում և տրամադրում,
- Բանկի կողմից արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման հետ կապված գործընթացների կազմակերպում, այդ թվում
-
Պարտատոմսերի և Բաժնետոմսերի Ազդագրի, դրանց հերթական լրացումների, սույնի հետ կապված այլ անհրաժեշտ տեղեկատվության և փաստաթղթերի պատրաստում, հրապարակային առաջարկի մշակում և գրանցում Կենտրոնական Բանկում,
-
Հայաստանի ֆոնդային բորսա ԲԲԸ համապատասխան հարթակում ցուցակման կազմակերպում /Բանկի արժեթղթերի հետ կապված փաստաթղթերի հավաքագրում և ներկայացում/,
-
ՀՀ Կենտրոնական բանկ և Հայաստանի ֆոնդային բորսա ներկայացվող հաշվետու թողարկողի հաշվետվությունների պատրաստում, հրապարակում և ներկայացում,
-
Ներդրումային ընկերությունների և/կամ բանկերի հետ շուկա ստեղծողի ծառայությունների մատուցման պայմանագրերի դրույթների քննարկում, պայմանագրերի կազմում,
8. Բաժնետերերի տարեկան ժողովի գումարման աշխատանքների նախապատրաստում, երեք լեզուներով Բանկի տարեկան հաշվետվության պատրաստում և հրապարակում,
9. Բանկային ռիսկերի համապարփակ ապահովագրության՝ (BBB)-ի հետ կապված տեղեկատվության հավաքագրում, լրացում և տրամադրում ապահովագրական ընկերությանը:
|
|
Հիմնական պահանջները
|
|
Կրթությունը
|
Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության կամ միջազգային հարաբերությունների ոլորտում։
|
|
Մասնագիտական փորձը
|
Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ արժեթղթերի շուկայում, բանկային համակարգում կամ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության ոլորտում։
|
|
Լեզուների իմացությունը
|
հայերեն, ռուսերեն, անգլերեն,
|
|
Հմտություններ
|
Համակարգչային հմտություններ՝ MS Office (այդ թվում՝ MS PowerPoint) ծրագրերի իմացություն, շնորհանդեսների պատրաստման և ներկայացման հմտություններ (Presentation skills), վերլուծական մտածողություն, թիմում արդյունավետ աշխատելու և համագործակցելու ունակություն, արագ արձագանքելու և փոփոխվող պայմաններին հարմարվելու կարողություն, արդյունքին և նպատակին միտված աշխատանքային մոտեցում։
|
|
Գործարար որակներ
|
Հաղորդակցվելու կարողություն, համագործակցելու հմտություն, բանակցելու ունակություն, պատասխանատվության զգացում, արդյունքին և նպատակին ուղղվածություն,Նախաձեռնողականություն, Ճկունություն, Ժամանակի սղության պայմաններում աշխատելու ունակություն
|
|
Դիմելու կարգ
|
Թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ռեզյումեն (նկարով)
հասցեին` պարտադիր նշելով պաշտոնը, որին հավակնում են:
|
|
Ընտրության կարգը
|
Առաջին փուլում իրականացվում է անձնական տվյալների վերլուծություն` աշխատատեղերի պահանջների համապատասխան: Այս փուլն անցնելու դեպքում թեկնածուները հրավիրվում են հարցազրույցի:
|
|
Դիմելու վերջնաժամկետը
|
30.09.2026թ.
|