Մեր մասին

Մեր մասին

Մասնակցի անվանումը |
Ռեզիդենտ / ոչ ռեզիդենտ |
Գործունեության տեսակը |
Մասնաբաժինը |
Յունիհոլդինգ ՋիՋի Լիմիթեդ |
ոչ ռեզիդենտ |
առեւտրային |
83,3%
|
Անուղղակի նշանակալից մասնակից
Բանկի անուղղակի նշանակալից մասնակիցներն են Յունիհոլդինգ ՋիՋի Լիմիթեդ ընկերության երկու մասնակիցներ Գագիկ Զաքարյանը և Գեորգի Պիսկովը:
Բանկային դրամով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների վարկանիշ |
В2/NP |
Բազային վարկային գնահատական |
b3 |
Կանխատեսում |
Կայուն |
Կոնտրագենտի ռիսկի գնահատական |
B2(cr)/NP(cr) |
Նախագահ |
Խորհրդի անդամ Գեորգի Պիսկով |
անդամ |
Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյան |
անդամ |
Խորհրդի անդամ Ֆիլիպ Դելմոտ |
անդամ |
Խորհրդի անդամ Էդուարդ Զամանյան |
քարտուղար |
Աշխատակազմի ղեկավար Աննա Բադոյան |
Ներդրումային հանձնաժողովն իրականացնում է Բանկի պահուստների, ներդրումների կառավարման որոշումների ընդունման և դրանց կատարման վերահսկողության գործառույթներ, ինչպես նաև ներդրումային գործունեության ընթացիկ կոորդինացմանն առնչվող խնդիրների և ֆինանսական վերլուծությունների քննարկում:
Նախագահ |
Խորհրդի անդամ Հրահատ Արզումանյան |
անդամ |
Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյան |
դիտորդ |
Ներքին աուդիտի տնօրեն Ղուկասով Արթուր |
քարտուղար |
Աշխատակազմի ղեկավար Աննա Բադոյան |
Հանձնաժողովի խնդիրն է աջակցել Բանկի Խորհրդին կատարելու իրեն վերապահված կորպորատիվ կառավարման և վերահսկման ֆունկցիան, որը կապված է արտաքին և ներքին աուդիտի, ներքին վերահսկողության կառուցվածքի և ռիսկերի կառավարման համակարգերի, օրենսդրության և ներքին իրավական ակտերի պահպանման հետ:
Նախագահ |
Խորհրդի անդամ |
անդամ |
Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյան |
անդամ |
Խորհրդի անդամ Գեորգի Պիսկով |
անդամ |
Խորհրդի անդամ Վարդան Աթայան |
քարտուղար |
Աշխատակազմի ղեկավար Աննա Բադոյան |
Հանձնաժողովի գործունեության նպատակը Բանկի կադրային քաղաքականության կատարելագործումն է, Խորհրդին կադրային քաղաքականության վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը, ղեկավար անձնակազմի մոտիվացիոն և պարգևատրման համակարգի մշակումը:
«Յունիբանկ» ԲԲԸ-ի գործադիր մարմինը հանդիսանում է կոլեգիալ մարմին, որը ղեկավարում է Վարչության նախագահը: Վարչության աշխատանքների գնահատումն իրականացվում է Բանկի Խորհրդի կողմից, նվազագույնը եռամսյակը մեկ անգամ` Բանկի Խորհրդի կողմից հաստատված հաշվետվությունների ձեւերին համապատասխան: Խորհրդին հաշվետվությունները ներկայացնում է ինչպես Բանկի Վարչությունը համատեղ` որպես կոլեգիալ մարմին, այնպես էլ Վարչության անդամներից յուրաքանչյուրն` առանձին: Բանկի Վարչության գործունեության գնահատման համար Խորհուրդը հիմնվում է տարբեր մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքում կազմված ակտերի, հաստատված ստանդարտների եւ Բանկի հեռանկարային զարգացման ծրագրով պլանավորված կատարողականների վրա:
«Յունիբանկ»-ի հարաբերություններն աշխատակիցների հետ կառուցվում են երկարատեւ համագործակցության եւ փոխադարձ հարգանքի սկզբունքների, ինչպես նաեւ փոխադարձ պարտավորությունների ճշգրիտ կառավարման հիման վրա: Բանկը շարունակաբար ստեղծում է բոլոր անհրաժեշտ պայմաններն իր աշխատակիցների մասնագիտական որակավորման բարձրացման համար եւ ձգտում է նպաստավոր պայմաններ ստեղծել կոլեկտիվում դրական հարաբերությունների ձեւավորման եւ ամրապնդման համար:
Հաճախորդների վերաբերյալ տեղեկությունների պատշաճ ձեւով հավաքագրումն ու պահպանումը հանդիսանում են «Յունիբանկ» ԲԲԸ-ի նկատմամբ հաճախորդների կողմից ցուցաբերվող վստահության կարեւորագույն գրավականը: Բանկը կարող է բացահայտել միայն ՀՀ օրենսդրությամբ պահանջվող տեղեկությունները:
Բանկի հետ կապված իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ կնքվող գործարքների պահանջների նկատմամբ ցուցաբերվում է տարբերակված մոտեցում: Բանկը կետով նշված անձանց հետ գործարքներն իրականացնում է «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 39 հոդվածի պահանջների պահպանմամբ: Բանկի հետ կապված անձանց հետ կնքվող գործարքները չեն կարող վերջիններիս համար առավել բարենպաստ պայմաններ (այդ թվում` գործարք կնքելու հնարավորություն, գին, տոկոսներ, ժամկետ և այլն) նախատեսել, քան Բանկի աշխատակից չհամարվող այլ ֆիզիկական անձանց, ինչպես նաև իրավաբանական անձանց հետ կնքված նույնանման գործարքները: Բանկի և Բանկի հետ կապված անձանց միջև իրականացվող գործարքները կնքվում են Բանկի կողմից տվյալ տեսակի գործարքների կնքման համար նախատեսված համապատասխան ընթացակարգերի պահպանմամբ:
«Յունիբանկ»-ն ունի թղթակից բանկերի լայն ցանց ամբողջ աշխարհում, ինչը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ իրականացնել ցանկացած միջազգային գործարք:
Հարգելի հաճախորդներ,
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման հետ կապված՝ խնդրում ենք ռուսական բանկերի միջոցով SWIFT փոխանցումներ կատարելիս, կապ հաստատել Յունիբանկի աշխատակիցների հետ ներկա պահին անհրաժեշտ տեղեկատվությունը ճշտելու համար:
Տեղեկատու հեռ.՝ +374 10 59 55 55
Մասնաճյուղային ցանց՝ www.unibank.am/hy/branch/
Ամբողջական անվանում` | «Յունիբանկ» Բաց Բաժնետիրական Ընկերություն | ||
Լիցենզիա`
| Բանկային գործունեության լիցենզիա 81, տրված ՀՀ ԿԲ-ի կողմից 10.10.2001թ., վերաձևակերպած` 23.06.2015թ. | ||
Բանկի գրանցման վկայական` | Գրանցման վկայական թիվ 0373, գրանցման ամսաթիվ 09.10.2001թ. | ||
Հասցե` | ՀՀ, ք. Երեւան, Չարենցի 12, թիվ 53, 1-5
| ||
ՀՎՀՀ` | 02559077 | ||
ՀՀ ԿԲ թղթակցային հաշվի համար` | 103002102418 | ||
SWIFT`
| UNIJAM22 | ||
Փոստային ինդեքս` | 0025
| ||
Հեռախոս` | + 37410 59 22 59
| ||
Ֆաքս` | + 37410 55 51 40
| ||
Web կայք` | www.unibank.am
| ||
Էլ. փոստ` | |||