Մրցույթի հայտարարություններ
Մրցույթի հայտարարություններ
ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ-ն (այսուհետ` Բանկ) մատակարար կազմակերպությունների ընտրության նպատակով ս.թ. ապրիլի 29-ից հայտարարում է մրցույթ` հետևյալ սարքավորումների մատակարարման համար.
Լոտ 1
Համակարգիչ
|
№ |
Սարքավորման անվանում |
Նվազագույն տեխնիկական բնութագիր |
Չափման միավոր |
Քանակ |
|
1 |
Համակարգիչ Dell, HP, Fujitsu , Lenovo արտոնագրված Windows օպերացիոն համակարգով |
Մինիմալ տվյալները` Intel core i3 processor 14 gen. կամ Intel Core Ultra 5 Processors (Series 2), RAM 8GB, M.2/NVMe 500GB, ստեղնաշար, մկնիկ, 6 հատ USB, OEM Windows 11Pro |
Հատ |
100 |
Երաշխիքային սպասարկման ժամկետը՝ առնվազն 2 տարի:
Կարող եք առաջարկել նաև 16GB RAM տարբերակը:
Լոտ 2
Մոնիտոր
|
№ |
Սարքավորման անվանում |
Նվազագույն տեխնիկական բնութագիր |
Չափման միավոր |
Քանակ |
|
1 |
Մոնիտոր LG, Samsung, Philips, ASUS, Dell, MSI, AOC, Gigabyte, Acer |
Սև գույնի, 24” HDMI |
Հատ |
100 |
Երաշխիքային սպասարկման ժամկետը՝ առնվազն 2 տարի:
Յուրաքանչուր լոտի համար իրականացվելու է առանձին մրցույթ:
Մասնակիցների որակավորման չափանիշները
Մրցույթին մասնակից կազմակերպությունները պետք է համապատասխանեն հետևյալ որակավորման չափանիշներին`
- Մասնակից կազմակերպությունը պետք է ունենա առնվազն երեք տարվա գործունեության փորձ տվյալ ոլորտում,
- Մասնակից կազմակերպությունը պետք է հանդիսանա մատակարարվող սարքավորումներ արտադրող կազմակերպության ներկայացուցիչը (պաշտոնական ներկայացուցիչ, dealer, distributor, reseller և այլն):
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող կազմակերպությունները կարող են մրցութային հայտերը ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ` ք.Երևան, Չարենցի փ., 12, թիվ 53, 1-5: Մրցութային հայտերը կարող են ներկայացվել առձեռն (աշխատանքային օրերին` ժամը 9.00-ից մինչև 17.00-ն) կամ ուղարկվել պատվիրված նամակով: Հայտերն ընդունվում են մինչև ս.թ. մայիսի 12-ը մինչև ժամը 17.00-ն:
Մրցույթում հաղթող կազմակերպությունների հետ կկնքվեն համապատասխան պայմանագրեր:
Մրցույթի անցկացման պայմանները
Մրցույթին մասնակցել ցանկացող կազմակերպությունները մրցույթի մասին հրապարակային ծանուցման պահանջներին համապատասխան Բանկ են ներկայացնում մրցույթի հայտերը։ Հայտերը ներառում են հետևյալ տեղեկություններն ու փաստաթղթերը.
-
Մրցույթի մասնակցի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարները, պետական գրանցման վկայականի պատճենը,
-
մատակարարվող սարքի անվանումը, տեխնիկական չափանիշները, առաջարկվող գինը, երաշխիքային սպասարկման և մատակարարման ժամկետները,
-
տեղեկանք ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունից,
-
բանկի հայեցողությամբ այլ անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր, որոնք կհաստատեն մատակարարվող ապրանքների որակը,
-
մրցույթում հաղթող կազմակերպությունը պարտավոր է «Յունիբանկ» ԲԲԸ ունենալ, կամ բացակայության դեպքում բացել սեփական հաշվեհամարը:
Մրցույթի հայտերը ներկայացվում են սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով: Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից և կրկնօրինակից, որոնց վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «կրկնօրինակ» բառերը: Միաժամանակ ծրարի վրա պետք է կատարվեն՝ մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված մրցույթի հայտի ներկայացման վայրի /հասցեի/ և «չբացել մինչև մրցույթի հայտերի բացման նիստը» գրառումները:
Մրցույթի մասնակիցները, մինչև հայտերը ներկայացնելու վերջնական ժամկետի ավարտը, կարող են փոփոխել կամ հետ վերցնել հայտերը: Հայտի փոփոխությունը ներկայացվում է սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով` ծրարի վրա ավելացնելով «փոփոխում» բառը:
Մրցույթի արդյունքների մասին արձանագրության ձևակերպումից հետո տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում Բանկի և մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցների միջև կնքվում է պայմանագրեր, ընդ որում Բանկը մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցներին
առաջարկում է կնքել պայմանագրեր մրցույթի արդյունքների մասին արձանագրության ձևակերպումից հետո տասը աշխատանքային օրվա ընթացքում:
Մրցույթի անցկացման հետ կապված հարցերի դեպքում զանգահարել Նարե Ազատյանին` 043-01 47 23 հեռախոսահամարով:
Սարքերի հետ կապված տեխնիկական հարցերի դեպքում զանգահարել Արթուր Յադոյանին ` 043-00 14 82 հեռախոսահամարով:
Հավելված 1. Հայտի պահանջներ