Բիզնես հաշիվ

Բիզնես հաշիվ
Բանկային գործարքները կատարելու համար անհատ ձեռնարկատերերին և ընկերություններին առաջարկում ենք հաշիվ բացել Յունիբանկում: Բանկային հաշիվը կարելի է բացել ՀՀ դրամով կամ արտարժույթով:
Մենք առաջարկում ենք





Հաշվի բացման և սպասարկման պայմաններն ու սակագները
|
Ծառայություն
|
Ռեզիդենտ
|
Ոչ ռեզիդենտ
|
|
Հաշվի բացում / փակում
(AMD, USD, EUR, RUR) |
ԱՆՎՃԱՐ |
ԱՆՎՃԱՐ |
|
Հաշիվը բացվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում (բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ է լրացուցիչ ուսումնասիրություն)։ Հաշվի փակման դեպքում հաշվում առկա դրամական միջոցների մնացորդը տրամադրվում է հաճախորդին կանխիկ կամ նրա պահանջով փոխանցվում այլ հաշվին։ |
||
|
Հաշվի տարեկան սպասարկման վճար
|
5.000 ՀՀ դրամ, այլ արժույթ 1.000 ՀՀ դրամ |
20.000 ՀՀ դրամ |
|
Հաշվի նվազագույն մնացորդ
|
չի պահանջվում |
|
|
Հաշվի քաղվածքների տրամադրում
|
ԱՆՎՃԱՐ |
|
|
Հաշվի շարժի և այլ տեղեկատվության վերաբերյալ SMS ծառայություն
|
ԱՆՎՃԱՐ |
|
|
Հաշվին կանխիկի մուտքագրում և կանխիկով մուտքագրված միջոցների տրամադրում
|
ԱՆՎՃԱՐ |
|
|
Անկանխիկ մուտքագրված միջոցների դիմաց կանխիկի տրամադրում հաշվից
|
ՀՀ դրամ 0.3 % min 400 դրամ, ԱՄՆ դոլար և Եվրո 1% Ռուբլի 0.3% |
ՀՀ դրամ 0.3 % min 400 դրամ, ԱՄՆ դոլար և Եվրո 1% Ռուբլի 0.3% |
|
Հաշվից հաշիվ փոխացնում
|
ԱՆՎՃԱՐ |
Ամսվա ընթացքում առաջին 5 փոխանցումներն անվճար, յուրքանչյուր հաջորդը` 1,000 ՀՀ դրամ |
|
Փոխանցումներ USD հաշիվներից 2 բանկային օրվա ընթացքում
|
0,125% min 18,000 ՀՀ դրամ |
(OUR տարբերակ) - 0.2 % min 18,000 ՀՀ դրամ |
|
Փոխանցումներ EUR հաշիվներից 2 բանկային օրվա ընթացքում
|
0.125% min 9,000 ՀՀ դրամ |
(OUR տարբերակ) -0.2 % min 9,000 , max 85,000 ՀՀ դրամ |
|
Փոխանցումներ RUR հաշիվներից 2 բանկային օրվա ընթացքում
|
3,600 ՀՀ դրամ |
(OUR տարբերակ) - 0.125% min 9,000 ՀՀ դրամ |
|
Փոխանցումների առավելագույն ժամկետները
|
Մինչև ժամը 15:00-ն ընդունված ներքին և միջբանկային փոխանցումների հանձնարարագրերը կատարվում են մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ մինչև ժամը 15:45, իսկ ժամը 15:00-ից հետո ընդունված հանձնարարագրերի գումարները ելքագրվում են հաճախորդի հաշվից նույն օրվա ընթացքում, սակայն կարող են փոխանցվել հաջորդ աշխատանքային օրը՝ մինչև 11:00-ը:
Միջազգային փոխանցումների հանձնարարագրերը ենթակա են կատարման կամ մերժման մեկ աշխատանքային օրվա ընթացքում, եթե չկա հաճախորդից կամ բանկի մասնաճյուղից լրացուցիչ տեղեկատվության ստացման անհրաժեշտություն։ |
|
|
Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:
Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:
Անհատ ձեռնարկատերերի բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից: Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են՝ ա) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 16 հայկական դրամ է. բ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 7 միլիոն հայկական դրամ է. գ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը 7 միլիոն հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչև 16 միլիոն հայկական դրամ, դ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է 7 միլիոն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը` 7 միլիոն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:
Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին (նման պահանջի առկայության դեպքում), Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում: |
||
Բացեք բիզնես հաշիվը հենց այսօր
Մեկ հաշիվ, անհամեմատ ավելի շատ հնարավորություններ․ ապահովեք ձեր բիզնեսի արդյունավետությունը և ֆինանսական հուսալիությունը:
Հերթի ամրագրում մասնաճյուղում

Հաշիվ բացելու համար անհրաժեշտ փաստաթղթերը
-
անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ).
-
հանրային ծառայության համարանիշ /առկայության դեպքում/, կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ համապատասխան մարմնի տեղեկանք,
-
պետական ռեգիստրի գրանցման վկայական,
-
ըստ անհրաժեշտության նաև այլ փաստաթղթեր և տվյալներ:
-
կանոնադրության պետական ռեգիստրում գրանցված օրինակը /եթե ներկայացվում է կանոնադրության պատճենը, ապա բոլոր էջերը պետք է կնքված և իրավասու անձի կողմից ստորագրված լինեն/,
-
ՀՀ պետական ռեգիստրում հաճախորդի գրանցման վկայականը
-
Ընկերության տնօրենի և հաշվապահական հաշվառման վարման համար պատասխանատուի (առկայության դեպքում) անձը հաստատող փաստաթղթերի պատճենները.
-
լիցենզիայի պատճենը` առկայության դեպքում,
-
Բաժնետերերի և սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվություն և անձը հաստատող փաստաթղթերի պատճեները,
-
ըստ անհրաժեշտության նաև այլ փաստաթղթեր և տվալներ:
-
կանոնադրության նոտարական կարգով վավերացված և ապոստիլ արված օրինակը.
-
կազմակերպության տնօրենի և հաշվապահական հաշվառման վարման համար պատասխանատուի (առկայության դեպքում) նշանակման հիմքերը,
-
կազմակերպության տնօրենի և հաշվապահական հաշվառման վարման համար պատասխանատուի (առկայության դեպքում) անձը հաստատող փաստաթղթերի պատճեները,
-
տեղեկություններ կազմակերպության սեփականատերերի մասին,
-
տեղեկություններ կազմակերպության հետ փոխկապակցված անձանց մասին,
-
հիմնադիր պայմանագրի նոտարական կարգով վավերացված և ապոստիլ արված օրինակը,
-
գրանցման վկայականի նոտարական կարգով վավերացված և ապոստիլ արված օրինակը.
-
ըստ անհրաժեշտության նաև այլ փաստաթղթեր և տվալներ:
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
Ձեզ կհետաքրքրի նաև
Անվճար մոբայլ բանկինգ
Մոբայլ հավելված UNIBusiness Mobile-ը նախատեսված իրավաբանական անձանց և ԱՁ-ների համար: Կատարեք բանկային գործարքներ 24/7 ռեժիմով:
Բիզնես քարտ
Բազմարժութային քարտ երեք արժույթով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և եվրո:
