POS տերմինալներ
POS տերմինալներ
Էքվայրինգի մեր լուծումներն ապահովում են բիզնեսի և հաճախորդի միջև անվտանգ գործարքների իրականացումը, ինչը նպաստում է ընկերությունների վաճառքների աճին, և որպես արդյունք՝ հաճախորդների գոհունակությանը:
Ինչպե՞ս դիմել
Շարժական POS
POS տերմինալները հեշտացնում են վճարումների գործընթացը՝ ապահովելով անվտանգ և արագ գործարքներ: Մեր POS տերմինալները համատեղելի են հետևյալ համակարգերի հետ՝ Visa, Mastercard, ArCa:
Շարժական POS տերմինալը տրամադրվում է անվճար բանկի կողմից:
ՀԴՄ-ի վրա POS ծառայության ակտիվացում
- Visa, ArCa, Mastercard քարտերով վճարումների ընդունում
- Առանց հավելյալ սարքի
Ծառայությունը հասանելի է հետևյալ ՀԴՄ սարքերի համար.
- Aisino A90
- SUNMI P2

Վիրտուալ POS տերմինալ
Վճարումների ընդունումն էլ ավելի դյուրին դարձնելու համար մենք տրամադրում ենք անվճար vPOS (վիրտուալ POS տերմինալ), որը հնարավորություն է ընձեռում առևտրային կետերին ստանալ քարտերով առցանց վճարումներ ընդունելու արագ և անվտանգ հնարավորություն:
vPOS-ի ակտիվացման պահանջները- Կազմակերպության մասին տեղեկատվություն՝ պետ․ ռեգիստրում գրանցված անվանում, հասցե, ՀՎՀՀ
- Կայքի/Հավելվածի հիմնական գործունեությունը, վաճառքի պայմանները նկարագրող հատված
- Ապրանքների և գների հստակ ձևակերպում
- Վճարային համակարգի ապրանքանշաններ
- Քարտապանի մասին տեղեկատվության գաղտնիության քաղաքականություն
- Ապրանքի/ծառայության դիմաց վճարման, հետ վերադարձի և պատվերը չեղարկելու մանրամասն պայմաններ
Ինչպե՞ս դիմել

Այցելեք բանկի ցանկացած մասնաճյուղ և լրացրեք
առևտրային կետի գրանցման հայտ-պայմանագիրը:
Մեր մասնաճյուղերը
Միջնորդավճարներ
Յունիբանկի ֆիզիկական ՊՈՍ տերմինալներով անկանխիկ եղանակով իրականացվող քարտային վճարումների սպասարկման միջնորդավճարներ.|
Ծառայություն
|
Միջնորդավճար |
|
Յունիբանկի Visa/Mastercard քարտեր
|
0.9% |
|
Arca քարտեր
|
0.5% |
|
ՀՀ բանկերի Visa/Mastercard քարտեր
|
0.9% |
|
Արտասահմանյան բանկերի Visa/Mastercard քարտեր
|
1.7% |
Շարժական եւ ՀԴՄ POS տերմինալների համար անհրաժեշտ է ապահովել նվազագույնը 50 000 ՀՀ դրամ ամսական շրջանառություն տրամադրված յուրաքանչյուր POS-տերմինալով: Սահմանված շրջանառությունը չապահովելու դեպքում՝ Բանկի պահանջով յուրաքանչյուր POS-տերմինալի համար կատարվում են ամսական սպասարկման հետեւյալ վճարները.
|
Տարածք
|
Ամսական վճար |
|
|
Երեւան
|
4 600 ՀՀ դրամ |
|
|
Այլ քաղաքներ
|
3 000 ՀՀ դրամ |
|
|
Գյուղեր
|
1 000 ՀՀ դրամ |
|
