Բիզնես քարտ

Visa Business

Բազմարժութային բիզնես քարտ

Բիզնես քարտերը նախատեսված են իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ վճարումներն էլ ավելի հեշտացնելու, ծախսերը կառավարելու և ֆինանսական հոսքերը վերահսկելու համար:




The picture of Unimobile

1 քարտ, 3 արժույթ

Մենք առաջարկում ենք բազմարժութային քարտեր, որոնց միաժամանակ կցված են հաշիվներ երեք արժույթներով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և եվրո: Բիզնես քարտով կարելի է հարմար և ապահով կատարել անհրաժեշտ վճարումները, գնումները, հոգալ գործուղման ծախսերը՝ հարմար եղանակով:


The picture of Unimobile

Վճարումներ և փոխանցումներ

Բիզնես քարտի միջոցով կարելի է մի քանի վայրկյանում արագ և անվտանգ կատարել դրամական փոխանցումներ Հայաստանում և արտերկրում՝ օգտվելով մեր մոբայլ հավելվածից: Անմիջապես տեղեկացիր քարտով կատարված յուրաքանչյուր գործարքի մասին SMS-հաղորդագրության միջոցով:

The picture of Unimobile

Հեշտ կառավարում և վերահսկում

Բիզնես քարտերը թույլ են տալիս վերահսկել ընկերության բոլոր ֆինանսական ծախսերը: Օգտվելով մեր մոբայլ հավելվածից՝ կարող եք կառավարել ձեր հաշիվները, հետևել գործարքների պատմությանը և վերլուծել ծախսերը։



Բիզնես քարտի սակագները

Սակագին

ՀՀ Ռեզիդենտ

Ոչ ռեզիտենտ

Քարտի տրամադրում

Անվճար

150.000 դրամ

Տարեկան սպասարկման վճար

10.000 դրամ 

120.000 դրամ

Քարտի գործողության ժամկետը

3 տարի

Քարտի առաքում

Քարտի առաքում ՀՀ տարածքում**

1.000 դրամ

1.000 դրամ

Քարտի առաքում ԵԱՏՄ երկրներ***

10.000 դրամ

10.000 դրամ

Քարտի առաքում այլ երկրներ***

25.000 դրամ

25.000 դրամ

Իմանալ ավելին



Ինչպես դիմել
բիզնես քարտի համար

Բիզնես քարտ ձևակերպելու համար այցելի՛ր մեր մոտակա մասնաճյուղ և ստացի՛ր անվճար` հատուկ բիզնեսի համար նախատեսված մոբայլ հավելված:



The picture of Unimobile

UNIBusiness Mobile

Կցե’ք քարտը հատուկ իրավաբանական անձանց համար նախատեսված UNIBusiness Mobile հավելվածին, և բանկը հասանելի կլինի ձեզ՝ որտեղ էլ որ լինեք:

Ներբեռնեք UNIBusiness Mobile հավելվածն անվճար Google Play-ից
կամ App Store-ից:





Քարտային գործարքների քանակը և/կամ սահմանաչափը կարող է ավելացվել առավելագույնը 10 (տասը) օրով՝ համաձայն Քարտապանի դիմումում նշված ժամկետի: Քարտային գործարքների օրական քանակը կարող է սահմանվել առավելագույնը 50 (հիսուն) հատ:
Նույն քարտի համար Քարտապանը կարող է նույն օրվա ընթացքում ներկայացնել Քարտային գործարքների օրական սահմանաչափի և/կամ քանակի փոփոխման միայն մեկ դիմում:
Քարտի ակտիվացումը կատարվում է քարտի PIN-կոդի սահմանման միջոցով: Քարտի PIN-կոդի սահմանումը կատարվում է միայն Բանկի բանկոմատների միջոցով և քարտը բանկոմատ մուտքագրելու տարբերակով (ոչ NFC տարբերակով): Mobile banking բջջային հավելվածի օգտատերերը կարող են սահմանել PIN-կոդը նաև հավելվածում, ինչից հետո պետք է պարտադիր կատարվի գործարք բանկոմատի կամ POS տերմինալի միջոցով:
Վճարային քարտով կամ դրա վավերապայմանների կիրառմամբ իրականացված գործարքի հետ խնդիրների առաջացման կամ դրա վերաբերյալ անհամաձայնություն ունենալու դեպքում Քարտապանը կարող է դիմել Բանկին գործարքի բողոքարկման համար, եթե խնդիրն անմիջապես առևտրի և սպասարկման կետի հետ լուծելու բոլոր հնարավոր միջոցներն ու տարբերակները սպառված են:
Քարտային գործարքի բողոքարկման դիմումը կարող է ներկայացվել ոչ ուշ, քան տվյալ գործարքը ներառող ամենամսյա պարբերականությամբ քաղվածքի ստացման ամսաթվից 60 (վաթսուն) օրացուցային օրվա ընթացքում:
Քարտային գործարքի բողոքարկման պատասխանը Բանկը Քարտապանին տրամադրում է հետևյալ ժամկետներում.
1) ArCa վճարահաշվարկային համակարգում կատարված գործարքների դեպքում՝ բողոքարկման պահից 40 (քառասուն) օրվա ընթացքում,
2) Visa, MasterCard միջազգային վճարահաշվարկային համակարգերում կատարված գործարքների դեպքում՝ բողոքարկման պահից 60 (վաթսուն) օրվա ընթացքում,
3) Բանկի բանկոմատներով/ առևտրի սպասարկման կետերում տերմինալներով կատարված գործարքների բողոքարկման դեպքում՝ բողոքարկման պահից 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում:
Քարտը կորցնելու կամ գողանալու դեպքում Քարտապանը կարող է զանգահարել Քարտապան հաճախորդների սպասարկման բաժին կամ ներկայանալ Բանկի գլխավոր գրասենյակի սպասարկման սրահ կամ մասնաճյուղ, որտեղ գանձապահ-մենեջերը նույնականացնում է Քարտապանին և տեղեկացնում խնդրի մասին Քարտապան հաճախորդների սպասարկման բաժնին:
Քարտապանի տվյալները ստուգելուց և վերջինիս նույնականացնելուց հետո (Քարտապանի զանգահարելու դեպքում) Քարտապան հաճախորդների սպասարկման բաժնի աշխատակիցը քարտը բլոկավորում է: Քարտապանի մոտ Mobile Banking հավելվածի առկայության դեպքում նա կարող է քարտի գործողությունը կասեցնել նաև ինքնուրույն:
Քարտապան հաճախորդների սպասարկման բաժնի աշխատակիցը Բանկին պատկանող քարտերը զանգի միջոցով Քարտապանի հետ համաձայնեցնելով ուղարկում է համապատասխան մասնաճյուղեր, իսկ այլ բանկերի քարտերն՝ ԱրՔա պրոցեսինգային կենտրոն: Ոչ հայաստանյան բանկի կողմից թողարկված քարտի առգրավման դեպքում Քարտապան հաճախորդների սպասարկման բաժնի աշխատակիցը պատշաճ նույնականացումից հետո տրամադրում է քարտը Քարտապանին, եթե քարտն ուղղակի մոռացվել է Քարտապանի կողմից բանկոմատում կամ առգրավվել է՝ բանկոմատում առկա տեխնիկական խնդրի պատճառով:
Քարտի վերաթողարկման նպատակով Քարտապանը կարող է այցելել Բանկի գլխամասային գրասենյակի սպասարկման սրահ կամ մասնաճյուղ կամ դիմել Թեժ հեռախոսակապի կենտրոն` հեռախոսազանգի, Mobile Banking հավելվածի Կապ Բանկի հետ էջի, unibank@unibank.am հասցեին գրություն ուղարկելու կամ Telegram, Viber, WhatsApp հավելված ներում հաղորդագրություններ ուղարկելու միջոցով:
Վերաթողարկման դիմումը ուղարկվում է նույն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ վերաթողարկումը կատարվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում:
Քարտի ակտիվացումը կատարվում է քարտի PIN-կոդի սահմանման միջոցով: Քարտի PIN-կոդի սահմանումը կատարվում է միայն Բանկի բանկոմատների միջոցով և քարտը բանկոմատ մուտքագրելու տարբերակով (ոչ NFC տարբերակով): Mobile banking բջջային հավելվածի օգտատերերը կարող են սահմանել PIN-կոդը նաև հավելվածում, ինչից հետո պետք է պարտադիր կատարվի գործարք բանկոմատի կամ POS տերմինալի միջոցով:

ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ: