POS տերմինալներ
POS տերմինալներ
Էքվայրինգի մեր լուծումներն ապահովում են բիզնեսի և հաճախորդի միջև անվտանգ գործարքների իրականացումը, ինչը նպաստում է ընկերությունների վաճառքների աճին, և որպես արդյունք՝ հաճախորդների գոհունակությանը:
Ինչպե՞ս դիմել
Շարժական POS
POS տերմինալները հեշտացնում են վճարումների գործընթացը՝ ապահովելով անվտանգ և արագ գործարքներ: Մեր POS տերմինալները համատեղելի են հետևյալ համակարգերի հետ՝ Visa, Mastercard, ArCa:
Շարժական POS տերմինալը տրամադրվում է անվճար բանկի կողմից:
ՀԴՄ-ի վրա POS ծառայության ակտիվացում
- Visa, ArCa, Mastercard քարտերով վճարումների ընդունում
- Առանց հավելյալ սարքի
Ծառայությունը հասանելի է հետևյալ ՀԴՄ սարքի համար.
- SUNMI P2

Վիրտուալ POS տերմինալ
Վճարումների ընդունումն էլ ավելի դյուրին դարձնելու համար մենք տրամադրում ենք անվճար vPOS (վիրտուալ POS տերմինալ), որը հնարավորություն է ընձեռում առևտրային կետերին ստանալ քարտերով առցանց վճարումներ ընդունելու արագ և անվտանգ հնարավորություն:
vPOS-ի ակտիվացման պահանջները- Կազմակերպության մասին տեղեկատվություն՝ պետ․ ռեգիստրում գրանցված անվանում, հասցե, ՀՎՀՀ
- Կայքի/Հավելվածի հիմնական գործունեությունը, վաճառքի պայմանները նկարագրող հատված
- Ապրանքների և գների հստակ ձևակերպում
- Վճարային համակարգի ապրանքանշաններ
- Քարտապանի մասին տեղեկատվության գաղտնիության քաղաքականություն
- Ապրանքի/ծառայության դիմաց վճարման, հետ վերադարձի և պատվերը չեղարկելու մանրամասն պայմաններ
Ինչպե՞ս դիմել

Այցելեք բանկի ցանկացած մասնաճյուղ և լրացրեք
առևտրային կետի գրանցման հայտ-պայմանագիրը:
Մեր մասնաճյուղերը
Սակագներ
Յունիբանկի ֆիզիկական ՊՈՍ տերմինալներով անկանխիկ եղանակով իրականացվող քարտային վճարումների սպասարկման սակագներ.
|
Ծառայություն
|
Սակագին |
|
Յունիբանկի Visa/Mastercard քարտեր
|
0.9% |
|
Arca քարտեր
|
0.5% |
|
ՀՀ բանկերի Visa/Mastercard քարտեր
|
0.9% |
|
Արտասահմանյան բանկերի Visa/Mastercard քարտեր
|
1.7% |
Շարժական եւ ՀԴՄ POS տերմինալների համար անհրաժեշտ է ապահովել նվազագույնը 50 000 ՀՀ դրամ ամսական շրջանառություն տրամադրված յուրաքանչյուր POS-տերմինալով: Սահմանված շրջանառությունը չապահովելու դեպքում՝ Բանկի պահանջով յուրաքանչյուր POS-տերմինալի համար կատարվում են ամսական սպասարկման հետեւյալ վճարները.
|
Տարածք
|
Ամսական վճար |
|
|
Երեւան
|
4 600 ՀՀ դրամ |
|
|
Այլ քաղաքներ
|
3 000 ՀՀ դրամ |
|
|
Գյուղեր
|
1 000 ՀՀ դրամ |
|
Յունիբանկի վիրտուալ POS տերմինալներով (vPOS) իրականացվող քարտային վճարումների սպասարկման սակագներ.
|
Յունիբանկի, ՀՀ բանկերի Visa/Mastercard քարտեր
|
1.7% |
|
Arca քարտեր
|
1.5% |
|
Արտասահմանյան բանկերի Visa/Mastercard քարտեր
|
2.2% |
|
Ծառայության ակտիվացման վճար
|
անվճար |
|
Այլ պայմաններ |
|
|
Հաճախորդի ընտրությամբ կիրառվում է սպասարկման վճարի ստորև նշված տարբերակներից որևիցե մեկը. 1. Ապահովել նվազագույնը 250 000 ՀՀ դրամ միջին ամսական շրջանառություն յուրաքանչյուր vPOS տերմինալով, իսկ չապահովելու դեպքում` Բանկի պահանջով վճարել 3 000 ՀՀ դրամ ամսական սպասարկման վճար շրջանառությունը չապահոված ամիսների համար։ 2. Բանկային հաշվի սպասարկման համար վճարել տարեկան 30 000 ՀՀ դրամ սպասարկման վճար՝ յուրաքանչյուր VPOS տերմինալի համար։ Ուշադրություն՝ ներկայացված սակագները կարող են փոփոխվել՝ կախված շրջանառության ծավալներից և գործունեության առանձնահատկություններից: |
|
Հաճախ տրվող հարցեր
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
