Յունիբանկը փոքր և միջին բիզնեսի վարկավորման զարգացումը դիտարկում է որպես ռազմավարական ուղղություն: Վարկավորման շահավետ պայմանները փոքր և միջին ձեռնարկությունների ու անհատ ձեռներեցների համար ստեղծում են բիզնեսի զարգացման առավել լայն հնարավորություններ: Մենք առաջարկում ենք շուկայի և բիզնեսի առանձնահատկությունների ուսումնասիրությունների հիման վրա հաճախորդների կոնկրետ խմբի համար հատուկ մշակված վարկային ծրագրեր: Այդպիսի մոտեցումը ՓՄՁ-ներին ապահովում է ակտիվ զարգացում և լավագույնս է համապատասխանում հաճախորդների սպասումներին:

ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԸ ՕՆԼԱՅՆ
ԼՐԱՑՆԵԼ

Բիզնես վարկեր

Բիզնես վարկեր

Վարկ «Բիզնես վարկ՝ հասարակական, արտադրական, ներդրումային գույքի ձեռքբերման նպատակով»


ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐ

500 000 ԱՄՆ դոլար
200.000.000 ՀՀ դրամ

ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ

սկսած 10.5%` ԱՄՆ դոլարի դեպքում
սկսած 14.9%` ՀՀ դրամի դեպքում

ԺԱՄԿԵՏ

մինչև 240 ամիս


Բիզնես վարկ՝ հասարակական, արտադրական, ներդրումային գույքի ձեռքբերման նպատակով

Նպատակային նշանակությունը

Հասարակական, արտադրական, առևտրային և այլ բիզնես գործունեության համար նախատեսված տարածքների ձեռքբերման և կառուցապատման համար տրամադրվող վարկ:

Վարկառուի նկատմամբ պահանջները

- անհատ ձեռներեց կամ իրավաբանական անձ

- բիզնեսի գործունեության ժամկետը` առնվազն 12 ամիս

- ոչ բացասական վարկային պատմություն` համաձայն Բանկի Վարկային Քաղաքականության

Վարկի արժույթը

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Վարկի նվազագույն գումարը

10,000,000

20,000

Վարկի առավելագույն գումարը

200,000,000

500,000

Վարկի տարեկան նվազագույն տոկոսադրույքը

14.9%

10.5 %

Կանխավճարի բացակայության դեպքում վարկի տարեկան նվազագույն տոկոսադրույքը

Վարկային գործիքով նախատեսված տոկոսադրույք

+1%

Վարկի նվազագույն ժամկետը

12 ամիս

Վարկի առավելագույն ժամկետը

180 ամիս

240 ամիս

Նվազագույն կանխավճարը

30%

0%+ լրացուցիչ գրավ (առևտրային կամ բնակելի անշարժ գույք)պահանջվող մինիմալ կանխավճարի կրկնակի շուկայական արժեքով

Վարկ հարաբերած գրավի արժեք

Առավելագույնը 70%` համաձայն Բանկի Վարկային Քաղաքականության:

Ապահովվածություն

Անշարժ գույք` համաձայն Բանկի Վարկային քաղաքականության

Վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ: Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե վարկառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները: Արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Վարկի տրամադրման կարգը

Վարկը տրամադրվում է անկանխիկ եղանակով:

Վարկի մարման կարգը

  • Մայր գումարի հավասարաչափ, անուիտետային կամ հարմարեցված ժամանակացույցի հնարավորություն
  • 6 ամիս արտոնյալ ժամանակահատվածի հնարավորություն
  • Տոկոսագումարի մարումը ամենամսյա:

Մարումների հերթականություն

Հաճախորդի կողմից Բանկի նկատմամբ պարտավորությունները կատարելիս՝ մարումներն իրականացվում են հետևյալ հերթականությամբ՝ պետական տուրք, տույժ, դատական ծախսեր, կոմիսիոն վճարներ, տոկոս, վարկ:

Տույժերը

Երկու և ավելի հաջորդող աշխատանքային օր վարկի և տոկոսագումարների ժամկետանցման դեպքում վարկառուից գանձվում է ամսական տուգանք ժամկետանց գումարի 2 տոկոսի չափով:

Վաղաժամկետ մարման տուգանք

Վարկի տրամադրումից մինչև վարկի գործողության 36-րդ ամիսը ներառյալ վարկի մարման ժամանակացույցով նախատեսված տվյալ ամսվա հերթական վճարման ենթակա մայր գումարի եռապատիկը գերազանցող գումարի չափով վճարում կատարելու դեպքում գանձել տույժ՝ գերազանցող մասի 4%-ի չափով: Վարկի գործողության 37-րդ ամսվանից սկսած վաղաժամկետ մարման համար տույժ չկիրառել:

Վերաֆինանսավորման դեպքում` 5% տույժ վերաֆինանսավորվող վարկի մայր գումարի նկատմամբ:

Վարկի վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում են վարկավորման ընդհանուր ծախսի մեջ ներառված Բանկի եկամուտը ձևավորող վճարները:

Ուշադրություն` տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է առգրավվել, իսկ վարկառուի մասին տեղեկատվությունը ` գրանցվել վարկային ռեգիստրում: Վարկային պարտավորությունների չկատարման եւ գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պատավորությունների մարում վարկառուի այլ գույքի հաշվին:

Վարկային հայտի ուսումնասիրման վճար

Համաձայն բանկում գործող սակագների

Հատուկ պայման

ԱՄՆ դոլարով տրամադրված վարկը 12 ամիս առանց կետանցման և վերակառուցման սպասարկելու դեպքում վարկի տոկոսադրույքը յուրաքանչյուր տարի կնվազեցվի -0.5%-ով՝ սկզբնական տոկոսադրույքից նվազեցնելով մինչև 8.5%:

ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:

ՁԵՐ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՔԱՂՎԱԾՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԱՆՎՃԱՐ Է:

Հաշիվների (անկախ քանակից) վերաբերյալ տեղեկանքի և տեղեկատվության տրամադրում հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով.

2000 ՀՀ դրամ, եթե հաճախորդը Բանկում սպասարկվում է 6 ամիս և ավելի:

5000 ՀՀ դրամ, եթե հաճախորդը Բանկում սպասարկվում է՝
ա) 6 ամսից պակաս,
բ) չի հանդիսացել Բանկի հաճախորդ:

Կրկնօրինակների տրամադրումը իրականացվում է նույն սակագներով:

Վարկի տրամադրումը իրականացվում է Երևանի «Բայրոն», «Թիվ 47», «Կենտրոն», «Կոմիտաս», «Մալաթիա» և «Տաշիր Կենտրոն», ինչպես նաև՝ մարզերում գտնվող բոլոր մասնաճյուղերում:

Հեռահար սպասարկման ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության համար այցելեք հետևյալ հղումներով՝  UNIBusiness Mobile հավելված, Ինտերնետ Բանկ - Հաճախորդ:

Հաշվի սպասարկման պայմաններին և սակագներին կարող են ծանոթանալ հետևյալ հղումով:
«ԱՔՌԱ» վարկային զեկույցի համար գանձվող վճարներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Մանրամասն սակագներին և արխիվին կարող եք տեղեկանալ հետևյալ հղումով:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 1 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ (ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ ԵՌՕՐՅԱ ԺԱՄԿԵՏՈՒՄ) ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:

ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, ՎԱՐԿԱՌՈՒԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱԾԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ, ՀՆԱՐԱՎՈՐ Է ՊԱՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:

Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ:

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Սպառողի համար վարկի հասանելիությունը սահմանափակող այլ պայմաններ չկան:
Վարկի տրամադրման դրական գործոններն են հաճախորդի վարկունակությունը, բացասական վարկային պատմության բացակայությունը, գրավի առարկայի որակը և այլն:
Վարկի մերժման գործոններն են հաճախորդի եկամուտների անբավարար լինելը, բացասական վարկային պատմության առկայությունը, ներկայացված տեղեկատվության կամ փաստաթղթային փաթեթի թերի կամ անարժանահավատ լինելը և այլն:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՁևԱՎՈՐՄԱՆ, ԿԻՐԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐԻ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԾԱՆՈԹԱՆԱԼ ԱՆՑՆԵԼՈՎ ՀՂՈՒՄՈՎ :

Տեղեկատու կենտրոն` +37410 59 55 55

ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԸ ՕՆԼԱՅՆ
Ձևակերպել




Արխիվ 19.10.2026

Վերադառնալ ցանկին

Թարմացված է` 19/10/2026 16:03