Յունիբանկը փոքր և միջին բիզնեսի վարկավորման զարգացումը դիտարկում է որպես ռազմավարական ուղղություն: Վարկավորման շահավետ պայմանները փոքր և միջին ձեռնարկությունների ու անհատ ձեռներեցների համար ստեղծում են բիզնեսի զարգացման առավել լայն հնարավորություններ: Մենք առաջարկում ենք շուկայի և բիզնեսի առանձնահատկությունների ուսումնասիրությունների հիման վրա հաճախորդների կոնկրետ խմբի համար հատուկ մշակված վարկային ծրագրեր: Այդպիսի մոտեցումը ՓՄՁ-ներին ապահովում է ակտիվ զարգացում և լավագույնս է համապատասխանում հաճախորդների սպասումներին:

ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԸ ՕՆԼԱՅՆ
ԼՐԱՑՆԵԼ

Բիզնես վարկեր

Բիզնես վարկեր

Վարկ «Միկրո Էքսպրես»


ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐ

25 000 ԱՄՆ դոլար
10.000.000 ՀՀ դրամ

ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ

սկսած 9.5%` ԱՄՆ դոլարի դեպքում
սկսած 15.5%` ՀՀ դրամի դեպքում

ԺԱՄԿԵՏ

մինչև 60 ամիս


Վարկ «Միկրո Էքսպրես»

Նպատակային նշանակությունը

Վարկը նախատեսված է բիզնես նպատակների, ինչպես նաև այլ բանկերում վարկերի վերաֆինանսավորման համար:

Վարկառուի նկատմամբ պահանջները

  • անհատ ձեռներեց
  • բիզնեսի գրանցման ժամկետը` առնվազն 6 ամիս
  • ոչ բացասական վարկային պատմություն` համաձայն Բանկի Վարկային քաղաքականությանը
  • վարկառուի և երաշխավորի տարիքը՝ 21-65 տարեկան

Վարկի գումարը

մինչև 10.000.000 ՀՀ դրամ

մինչև 25.000 ԱՄՆ դոլար

Վարկի ժամկետը

  • Շրջանառու միջոցների ձեռք բերման նպատակով` մինչև 48 ամիս:
  • Հիմնական միջոցների ձեռք բերման և կապիտալ ներդրումների նպատակով` մինչև 60 ամիս:

Վարկի արժույթը և տարեկան նվազագույն տոկոսադրույքը

ՀՀ դրամ

15.5% -18.5%

ԱՄՆ դոլար

9.5%-12%

Վարկի ամսական միջնորդավճար /հաշվարկվում է վարկի գումարի մնացորդի վրա/

0.25%

Ապահովվածություն

Մինչև 2,000,000 ՀՀ դրամ և 5,000 ԱՄՆ դոլար գումարի դեպքում

2,000,000 ՀՀ դրամ և 5,000 ԱՄՆ դոլարից ավել գումարի դեպքում

չի պահանջվում երաշխավոր

2 երաշխավորություն

Երաշխավորության վերաբերյալ բացատրական տեղեկատվություն

Վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ: Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե վարկառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները: Արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկիմարումների վրա:

       Վարկի մարման կարգը

  • Մայր գումարի հավասարաչափ, անուիտետային կամ հարմարեցված ժամանակացույցով մարումներ` ելնելով բիզնեսի առանձնահատկություններից:
  • Տոկոսների մարումը՝ ամենամսյա:

Ուշադրություն` տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում վարկառուի մասին տեղեկատվությունը կարող է գրանցվել վարկային ռեգիստրում: Վարկային պարտավորությունների չկատարման դեպքում հնարավոր է պատավորությունների մարում վարկառուի գույքի հաշվին:

Տույժեր

Երկու և ավելի հաջորդող աշխատանքային օր վարկի և տոկոսագումարների ժամկետանցման դեպքում վարկառուից գանձվում է ամսական տուգանք ժամկետանց գումարի 4 տոկոսի չափով:

Վարկային հայտի ուսումնասիրման վճար

10 000 ՀՀ դրամ

ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:

ՁԵՐ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՔԱՂՎԱԾՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԱՆՎՃԱՐ Է:

Հաշիվների (անկախ քանակից) վերաբերյալ տեղեկանքի և տեղեկատվության տրամադրում հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով.

2000 ՀՀ դրամ, եեթե հաճախորդը Բանկում սպասարկվում է 6 ամիս և ավելի:

5000 ՀՀ դրամ, եթե հաճախորդը Բանկում սպասարկվում է՝
ա) 6 ամսից պակաս,
բ) չի հանդիսացել Բանկի հաճախորդ:

Կրկնօրինակների տրամադրումը իրականացվում է նույն սակագներով:

Վարկի տրամադրումը իրականացվում է Երևանի «Բայրոն», «Թիվ 47», «Կենտրոն», «Կոմիտաս», «Մալաթիա» և «Տաշիր Կենտրոն», ինչպես նաև՝ մարզերում գտնվող բոլոր մասնաճյուղերում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 1 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ (ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ ԵՌՕՐՅԱ ԺԱՄԿԵՏՈՒՄ) ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:

Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ:

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՁևԱՎՈՐՄԱՆ, ԿԻՐԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐԻ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԾԱՆՈԹԱՆԱԼ ԱՆՑՆԵԼՈՎ ՀՂՈՒՄՈՎ :

Տեղեկատու կենտրոն` +37410 59 55 55




ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԸ ՕՆԼԱՅՆ
Ձևակերպել



Վերադառնալ ցանկին

Թարմացված է` 13/07/2026 17:41