Երաշխավորության վերաբերյալ բացատրական տեղեկատվություն

ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Եթե վարկառուն չկատարի պարտավորությունները, ապա Դուք եք վճարելու իր փոխարեն, վատանալու է Ձեր վարկային պատմությունը և զրկվելու եք Ձեր գույքից:
Ձեզ տրամադրվելու է վարկային, երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ:
Հաղորդակցումը իրականացվելու է Ձեր կողմից ընտրված եղանակով:
7 օր առաջ ծանուցվելու եք պայմանագրի պայմանների փոփոխության մասին:
1 օր առաջ հիշեցում է ուղարկվելու առկա պարտավորության վերաբերյալ:
Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո, Ձեզ տեղեկացնելու են այդ մասին:

ԵՐԱՇԽԱՎՈՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ
Ցանկացած ժամանակ վարկատուից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին:
Վարկառուից հետ ստանալու Ձեր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները: