Յունիբանկը փոքր և միջին բիզնեսի վարկավորման զարգացումը դիտարկում է որպես ռազմավարական ուղղություն: Վարկավորման շահավետ պայմանները փոքր և միջին ձեռնարկությունների ու անհատ ձեռներեցների համար ստեղծում են բիզնեսի զարգացման առավել լայն հնարավորություններ: Մենք առաջարկում ենք շուկայի և բիզնեսի առանձնահատկությունների ուսումնասիրությունների հիման վրա հաճախորդների կոնկրետ խմբի համար հատուկ մշակված վարկային ծրագրեր: Այդպիսի մոտեցումը ՓՄՁ-ներին ապահովում է ակտիվ զարգացում և լավագույնս է համապատասխանում հաճախորդների սպասումներին:

ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԸ ՕՆԼԱՅՆ
ԼՐԱՑՆԵԼ

Բիզնես վարկեր

Բիզնես վարկեր

Լիզինգ «Հատուկ»

Նպատակային նշանակությունը

Բժշկական սարքավորումներ, բաղկացուցիչ մասեր ձեռք բերելու համար

Լիզինգառուների նկատմամբ պահանջները

  • անհատ ձեռներեց կամ իրավաբանական անձ

  • բիզնեսի գործունեության ժամկետը` առնվազն 12 ամիս

  • ոչ բացասական վարկային պատմություն` համաձայն Բանկի Վարկային Քաղաքականության

Լիզինգի տրամադրման կարգը

  • անկանխիկ

  • տրամադրվում է միանվագ կամ փուլերով

Վարկի արժույթը

  • ՀՀ դրամ

  • ԱՄՆ դոլար

  • Եվրո

Լիզինգի նվազագույն գումարը

  • 5,000,000 ՀՀ դրամ

  • 12,500 ԱՄՆ դոլար

  • 11,500 Եվրո

Լիզինգի առավելագույն գումարը

  • 400 000 000 ՀՀ դրամ

  • 1,000,000 ԱՄՆ դոլար

  • 1,000,000 Եվրո

Լիզինգի նվազագույն և առավելագույն ժամկետը

6 - 84 ամիս

Լիզինգի սուբսիդավորման առավելագույն ժամկետը

42 ամիս

Լիզինգի տարեկան անվանական տոկոսադրույքը` կախված հաճախորդի դասից*

Հաճախորդի դասը

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

1

13%

8.0%

6.0%

2

13.5%

8.0%

6.0%

3

14.0%

9.0%

7.0%

4

14.0%

9.0%

7.0%

Լիզինգի սուբսիդավորվող առավելագույն տոկոսադրույքը

ՀՀ դրամ` 8%

ԱՄՆ դոլար, Եվրո` 6%

Նվազագույն կանխավճարը*

Հաճախորդի դասը

Նվազագույն կանխավճարը

1

0%

2

5%

3

10%

4

20%

Ապահովվածություն

  • Բանկի պահանջով անշարժ և շարժական գույք, սարքավորումներ

  • Բանկի պահանջով այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց երաշխավորություններ

  • Բանկի պահանջով նաև այլ գրավ

Երաշխավորության վերաբերյալ բացատրական տեղեկատվություն

Լիզինգի տոկոսադրույքը հաշվարկվում է լիզինգի նվազող մնացորդի նկատմամբ: Լիզինգային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե լիզինգառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները: Արտարժույթով տրամադրված լիզինգի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ լիզինգի մարումների վրա:

Լիզինգի մարման կարգը

  • մայր գումարի մարումը` ամենամսյա հավասարաչափ կամ անուիտետային մարումներով` ելնելով բիզնեսի առանձնահատկություններից (մայր գումարի մարման ժամանակացույցը կազմվում է լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտը ստորագրելուց հետո)

  • տոկոսագումարի մարում` ամենամսյա

  • լիզինգի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված՝ մինչև 6 ամիս

Հայտի ուսումնասիրման վճարը

10,000 ՀՀ դրամ

Սուբսիդավորման ծրագրով լիզինգի պարագայում միջնորդավճարը չի գանձվում

Պայմանագրի կնքման միանվագ միջնորդավճարը

0.5% տրամադրվող գումարից, նվազագույնը` 20,000 դրամ, առավելագույնը` 400,000 դրամ:

Սուբսիդավորման ծրագրով լիզինգի պարագայում միջնորդավճար չի գանձվում

Տույժերը

Երկու և ավելի հաջորդող աշխատանքային օր վարկի և տոկոսագումարների ժամկետանցման դեպքում վարկառուից գանձվում է ամսական տուգանք ժամկետանց գումարի 2%-ի չափով:

Վաղաժամկետ մարման տույժ

Չի կիրառվում

Ապահովագրություն

Գույքային

Պարտադիր` պայմանագրի ամբողջ ժամկետի համար`

  • ժամկետի առաջին տարին՝ լիզինգի առարկայի ողջ արժեքի չափով,

  • հաջորդ տարիներին՝ լիզինգի մայր գումարի մնացորդից ոչ պակաս չափով:

Ապահովագրությունն իրականացվում է լիզինգառուի կողմից:

Նշում` 40% և ավել կանխավճարի դեպքում հայտի պարզեցված ուսումնասիրություն՝ լիզինգի տրամադրումը առանց վերլուծության գործող տոկոսադրույք +1%՝առավելագույնը 40 մլն ՀՀ դրամ /համարժեք արտարժույթ/

Ուշադրություն` լիզինգի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Լիզինգային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե լիզինգառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները:

Լիզինգը ձևակերպվում է բանկում` մասնաճյուղերում:

Պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագները տես «Սակագներ» բաժնում:

ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:

ՁԵՐ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՔԱՂՎԱԾՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԱՆՎՃԱՐ Է:

Հաշիվների (անկախ քանակից) վերաբերյալ տեղեկանքի և տեղեկատվության տրամադրում հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով.

2000 ՀՀ դրամ, եեթե հաճախորդը Բանկում սպասարկվում է 6 ամիս և ավելի:

5000 ՀՀ դրամ, եթե հաճախորդը Բանկում սպասարկվում է՝
ա) 6 ամսից պակաս,
բ) չի հանդիսացել Բանկի հաճախորդ:

Կրկնօրինակների տրամադրումը իրականացվում է նույն սակագներով:

Վարկի տրամադրումը իրականացվում է Երևանի «Բայրոն», «Թիվ 47», «Կենտրոն», «Կոմիտաս», «Մալաթիա» և «Տաշիր Կենտրոն», ինչպես նաև՝ մարզերում գտնվող բոլոր մասնաճյուղերում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 1 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ (ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ ԵՌՕՐՅԱ ԺԱՄԿԵՏՈՒՄ) ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:

ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, ՎԱՐԿԱՌՈՒԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱԾԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ, ՀՆԱՐԱՎՈՐ Է ՊԱՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:

Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ:

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՁևԱՎՈՐՄԱՆ, ԿԻՐԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐԻ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԾԱՆՈԹԱՆԱԼ ԱՆՑՆԵԼՈՎ ՀՂՈՒՄՈՎ :

Տեղեկատու կենտրոն` +37410 59 55 55

*Կախված է լիզինգի գումարի չափից, լիզինգի ժամկետից, լիզինգի առարկայի տեսակից, հաճախորդի կողմից կատարվող կանխավճարի չափից, լիզինգի արժույթից, լիզինգի առարկայի օգտագործման ոլորտից, մատակարարի ռեզիդենտ, կամ ոչ ռեզիդենտ լինելու հանգամանքից։

**Կախված է լիզինգի գումարի չափից, լիզինգի ժամկետից, լիզինգի առարկայի տեսակից, լիզինգի արժույթից, լիզինգի առարկայի օգտագործման ոլորտից, մատակարարի ռեզիդենտ, կամ ոչ ռեզիդենտ լինելու հանգամանքից։

ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԸ ՕՆԼԱՅՆ
Ձևակերպել



Վերադառնալ ցանկին

Թարմացված է` 14/07/2026 09:27