UniLink

Պարզ և արագ վճարումներ՝ մեկ հղումով

UniLink
UniLink

UniLink

UniLink վճարման հղման (Payment Link) ստեղծման ծառայություն է, որը հնարավորություն է տալիս առևտրային կետերին ընդունել առցանց վճարումներ առանց կայքի կամ բջջային հավելվածի ինտեգրման անհրաժեշտության։ Ծառայության միջոցով ստեղծվում է անհատական վճարման հղում, որը կարող է ուղարկվել հաճախորդին SMS-ով, էլեկտրոնային փոստով, սոցիալական ցանցերով կամ տարբեր հաղորդագրությունների հավելվածների միջոցով։ Հաճախորդը բացում է հղումը, լրացնում քարտի տվյալները և կատարում վճարումը առցանց։

UniLink-ը բիզնեսներին թույլ է տալիս արագ և հարմար կերպով ընդունել վճարումներ հեռավար վաճառքների, առաքման ծառայությունների, նախնական պատվերների, հաշիվների վճարման և սոցիալական ցանցերի միջոցով իրականացվող վաճառքների դեպքում։

UniLink Առավելություններ

Արագ միացում և օգտագործում

  • Չի պահանջում կայքի կամ առցանց խանութի առկայություն
  • Չի պահանջվում ծրագրավորում կամ ինտեգրում
  • Վճարման հղումը ստեղծվում է մի քանի վայրկյանում և ուղարկվում հաճախորդին

Գործաքների կառավարման ադմին վահանակ (admin panel)

  • Web և բջջ հավելված տարբերակներ

Վաճառքների աճ

  • Հաճախորդը կարող է վճարել անմիջապես ստացած հղումով՝ առանց հավելյալ քայլերի
  • Նվազում է գնման գործընթացից հրաժարվելու հավանականությունը։

Վճարումների ընդունում ցանկացած ալիքով

  • Հղումը հնարավոր է ուղարկել Email-ով, SMS-ով, WhatsApp-ով, Messenger-ով, սոցիալական ցանցերով կամ QR կոդի միջոցով
  • Տեղական և միջազգային վճարային քարտերի ընդունում

Անվտանգություն

  • Վճարումները կատարվում են պաշտպանված վճարային էջում։
  • Քարտային տվյալները չեն պահպանվում վաճառողի մոտ
  • Աջակցում է 3D Secure անվտանգության համակարգին

Վճարումների վերահսկում և հաշվետվություններ

  • Բոլոր գործարքները հասանելի են մեկ համակարգում։
  • Հնարավոր է հետևել վճարման կարգավիճակին և ստանալ ծանուցումներ
  • Գործարքի գումարի չեղյալացում (Reversal) և հետվճար (Refund)
  • Հասանելի են հաշվետվություններ և վերլուծական տվյալներ
Յունիբանկի Visa/Mastercard քարտեր
1.7%
Arca քարտեր
1.5%
ՀՀ բանկերի Visa/Mastercard քարտեր
1.7%
Արտասահմանյան բանկերի Visa/Mastercard քարտեր
2.2%
Ծառայության ակտիվացման վճար
անվճար
"Այլ պայմաններ"
Հաճախորդի ընտրությամբ կիրառվում է սպասարկման վճարի ստորև նշված տարբերակներից որևէ մեկը.
Ապահովել նվազագույնը 250 000 ՀՀ դրամ միջին ամսական շրջանառություն յուրաքանչյուր UniLink տերմինալով, իսկ չապահովելու դեպքում Բանկի պահանջով վճարել 3 000 ՀՀ դրամ ամսական սպասարկման վճար շրջանառությունը չապահոված ամիսների համար։
Բանկային հաշվի սպասարկման համար վճարել տարեկան 30 000 ՀՀ դրամ սպասարկման վճար՝ յուրաքանչյուր UniLink տերմինալի համար։
Ուշադրություն՝ ներկայացված սակագները կարող են փոփոխվել՝ կախված շրջանառության ծավալներից և գործունեության առանձնահտկություններից:
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:

Թարմացված է` 21/08/26 16:38