Վիրտուալ POS (vPOS)

Ժամանակակից և հուսալի լուծում բիզնեսների համար՝ կայքերում և բջջային հավելվածներում առցանց վճարումներ ընդունելու համար։

Վիրտուալ POS (vPOS)

Անվտանգ

Հարմար

Արդյունավետ ձեր բիզնեսի համար

Վիրտուալ POS (vPOS)

Յունիբանկի vPOS՝

vPOS-ը բիզնեսին հնարավորություն է տալիս իր կայքի կամ բջջային հավելվածի միջոցով ընդունել վճարումներ բանկային քարտերով՝ ապահով և միջազգային ստանդարտներին համապատասխան։

Սեփական պրոցեսինգային կենտրոն
Յունիբանկն ունի սեփական պրոցեսինգային կենտրոնը, ինչը հնարավորություն է տալիս ապահովել գործարքների արագ մշակում, բարձր հասանելիություն և օպերատիվ սասարկում:
Առցանց վճարումների ընդունում 24/7
Հաճախորդները կարող են կատարել վճարումներ ցանկացած ժամանակ և ցանկացած վայրից:
Վաճառքները սահմանափակված չեն աշխատանքային ժամերով:
Վճարումներն ընդունվում են տարբեր արժույթներով (AMD, USD, EUR)` Visa, Mastercard և Arca քարտերի միջոցով:
Անվտանգ վճարումներ
Ծառայությունն ապահովում է քարտային գործարքների անվտանգ իրականացում՝ կիրառելով միջազգային վճարային համակարգերի անվտանգության պահանջները:
Աջակցում է 3D Secure անվտանգության համակարգին:
Վճարումների վերահսկում և հաշվետվություններ
Հնարավոր է հետևել բոլոր գործարքներին իրական ժամանակում (admin panel):
Հասանելի են հաշվետվություններ և վերլուծական տվյալներ:
Հեշտ ինտեգրում կայքի կամ հավելվածի հետ
Հեշտությամբ ինտեգրվում է առցանց խանութներին և բջջային հավելվածներին
Տրամադրվում է API փաստաթղթավորում՝ ինտեգրման գործընթացը հեշտացնելու համար:
Ժամանակակից վճարման էջ (Checkout)
Վճարման էջն ունի responsive design, ինչը թույլ է տալիս այն հարմարավետ օգտագործել ինչպես համակարգիչներով, այնպես էլ բջջային սարքերով։ Հնարավոր է նաև վճարման էջում արտացոլել ընկերության լոգոն՝ ապահովելով բրենդային ճանաչելիություն:
Արագ գործարկում
Յունիբանկի մասնագետները աջակցում են vPOS-ի ակտիվացման, ինտեգրման և կարգավորման ամբողջ գործընթացում:
Վաճառքների աճ և հաճախորդների վստահություն
Առցանց վճարումների առկայությունը բարձրացնում է հաճախորդների վստահությունը և հնարավորություն է տալիս բիզնեսին ընդլայնել վաճառքի ալիքները:
Մրցակցային և ճկուն սակագներ
Յունիբանկն առաջարկում է մրցունակ սակագնային պայմաններ՝ հաշվի առնելով բիզնեսի գործունեության ոլորտը, ծավալները և առանձնահատկությունները։ Սա հնարավորություն է տալիս ընտրել առավել արդյունավետ և շահավետ համագործակցության մոդել:
Յունիբանկի Visa/Mastercard քարտեր
1.7%
Arca քարտեր
1.5%
ՀՀ բանկերի Visa/Mastercard քարտեր
1.7%
Արտասահմանյան բանկերի Visa/Mastercard քարտեր
2.2%
Ծառայության ակտիվացման վճար
անվճար
"Այլ պայմաններ"
Հաճախորդի ընտրությամբ կիրառվում է սպասարկման վճարի ստորև նշված տարբերակներից որևէ մեկը.
Ապահովել նվազագույնը 250 000 ՀՀ դրամ միջին ամսական շրջանառություն յուրաքանչյուր VPOS տերմինալով, իսկ չապահովելու դեպքում Բանկի պահանջով վճարել 3 000 ՀՀ դրամ ամսական սպասարկման վճար շրջանառությունը չապահոված ամիսների համար։
Բանկային հաշվի սպասարկման համար վճարել տարեկան 30 000 ՀՀ դրամ սպասարկման վճար՝ յուրաքանչյուր VPOS տերմինալի համար։
Ուշադրություն՝ ներկայացված սակագները կարող են փոփոխվել՝ կախված շրջանառության ծավալներից և գործունեության առանձնահտկություններից:
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:

Թարմացված է` 21/08/26 16:37