Ավանդ “Ընտանեկան կապիտալ”

Ավանդ “Ընտանեկան կապիտալ”

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐ

100,000 ՀՀ դրամ

ԺԱՄԿԵՏ

6570 օր

ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ

9,5%


Տեղեկատվական ամփոփագիր
Ավանդի հիմնական պայմանները
Ավանդատեսակի գործողության ժամկետն է 01.06.18 – վերջնաժամկետ չի սահմանվում
Ավանդի ներդրման արժույթը ՀՀ դրամ
Ավանդի ներդրման նվազագույն գումարը 100,000
Ավանդի ներդրման ժամկետը Տոկոսների վճարման կարգը Տարեկան անվանական տոկոսադրույք Տարեկան տոկոսային եկամտաբերություն՝ տոկոսագումարների տարեկան ստացման դեպքում
Առավելագույնը 6570 օր (18 տարի ) ժամկետի վերջում 9.5% 9.5%
Ավանդի առավելագույն գումարը 100,000,000
Ավանդի տեսակը
  • Ավանդը նախատեսված է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար, ովքեր հանդիսանում են պետության կողմից «դրամագլուխ» ստացած երեխայի ծնողը կամ օրենքով սահմանված կարգով խնամակալը: 
  • Պարտադիր պայման է ավանդը երեխայի անունով ձևակերպելը, իսկ ծնողին կամ խնամակալին` որպես երրորդ անձ:
Գումարի համալրման հնարավորություն` այո
Տոկոսների կապիտալացում չի իրականացվում:
Մասնակի հետկանչման հնարավորություն` այո, սակայն միայն հետևյալ նպատակների համար.
  1. երեխայի ծնողի կամ խնամակալի հիփոթեքային վարկի վճարման համար 
  2. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ուսումնական հաստատության վարձավճարի համար /երեխայի ընտանիքի անդամի/ 
  3. երեխայի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության վճարի համար:
Ավանդը կարող է ամբողջությամբ հետկանչվել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գրավոր պահանջով:
Բոլոր ավանդատուներին տրամադրվում է նվեր` UNIPAY կոմունալ վճարումների միասնական համակարգի քարտ:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Սակագներ և տուժանքներ

1. Ժամկետային ավանդի հաշվի սպասարկումն իրականացվում է բանկային հաշիվների միջոցով: Եթե հաճախորդը «Յունիբանկ» ԲԲԸ-ում չունի բանկային հաշիվներ, ապա դրամային ժամկետային ավանդ ներդնող ավանդատուի համար Բանկը բացում է բանկային հաշիվ ՀՀ դրամով, իսկ արտարժույթով ժամկետային ավանդ ներդնելու դեպքում բացի արտարժութային բանկային հաշվից, բացվում է նաև ՀՀ դրամով բանկային հաշիվ: 

2. Ընտանեկան դրամագլխի գումարների ստացման համար բացվող հաշիվների համար սպասարկման վճար չի գանձվում:

Ավանդային հաշվի քաղվածքների  և դրանց կրկնօրինակների տրամադրումն առանց ժամկետի սահմանափակման իրականացվում է անվճար: Բանկն իրավասու է միակողմանիորեն փակելու հաճախորդի բանկային հաշվեհամարը, եթե հաճախորդը չի ապահովել Բանկի սակագներով սահմանված սպասարկման վճարները, չնվազող մնացորդը և/կամ 1 տարուց ավել գործարքների չի իրականացրել:

3. Ավանդատուի պահանջով ավանդային պայմանագրի վաղաժամկետ խզման դեպքում.

ա/ ավանդի գումարից գանձվում են արդեն իսկ վճարված տոկոսագումարները, եթե ժամկետային ավանդի պայմանագրով սահմանված է տոկոսների ամենամսյա վճարում, 

բ/ կատարվում է տոկոսների վերահաշվարկ ավանդը բանկում ներդրած փաստացի ժամանակահատվածի համար բանկի կողմից սահմանված ցպահանջ ավանդի տոկոսադրույքով:
 
4. Բանկային ավանդի պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է ավանդի պայմանագրով սահմանված պայմաններով: Եթե ավանդատուն ավանդի ժամկետի ավարտից հետո չի պահանջում վճարել ավանդի գումարը կամ այն երկարաձգել պայմանագրում սահմանված պայմանների համաձայն, ապա ժամկետային ավանդը համարվում է երկարաձգված՝ բանկի կողմից սահմանված ցպահանջ ավանդի պայմաններով:

Բանկն իրավունք ունի փոփոխել բանկային հաշիվների մնացորդների նկատմամբ հաշվարկվող տոկոսադրույքը` «Յունիբանկ» ԲԲԸ Վարչության կողմից հաստատված դրույքների և սակագների համաձայն, եթե այլ բան նախատեսված չէ բանկային հաշիվների սպասարկման պայմանագրով: 

5. Ավանդատուի հաշվին Ավանդատուի անունով կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանցից ստացված դրամական միջոցներ` նրա ավանդի հաշվի մասին անհրաժեշտ տվյալների նշումով:

6. Ավանդային հաշվում  առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները  հաշվարկվում են Անվանական տոկոսադրույքի հիման վրա:

7. Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան կկազմի ավանդի տարեկան եկամտաբերությունը ավանդատուի կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և ստացված տոկոսագումարները մայր գումարին ավելացնելու (կապիտալացման) արդյունքում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՅԻՔ ԴՈՒՔ` ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՎԱՍՏԱԿԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՏԵՍ ՍՏՈՐԵՎ

Տեղեկատվություն տոկոսադրույքների վերաբերյալ

1.Տարեկան պարզ տոկոսադրույք ` տարեկան կտրվածքով ավանդային պայմանագրով սահմանված տոկոսադրույք, որի հիման վրա բանկը հաշվարկում է ավանդատուին վճարման ենթակա տոկոսագումարները:

Տվյալ տեսակի ավանդային պայմանագրով վճարվող տոկոսների հաշվարկման բանաձև`
ԱԳ * Տ/ 365 * Օր – 10% (եկամտահարկ), որտեղ`
ԱԳ - ներդրված ավանդի գումար
Տ – տարեկան պարզ տոկոսադրույք
Օր – ավանդի ներդրման օրերի քանակ` հաշվի առնելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի հ. 907 կետ 1, համաձայն որի ավանդի գումարի նկատմամբ տոկոսագումար չի հաշվարկվում ավանդատուին վերադարձնելու կամ ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրը:

Օրինակ1

Ավանդի ներդրման օրերի քանակ- 365 օր
Ներդրված ավանդի գումար- 100 000  ՀՀ դրամ
Տարեկան պարզ տոկոսադրույք- 9.5 %
100 000 *9.5 /100 / 365 * 364 -10% = 8 526.6  ՀՀ դրամ

2. Տարեկան տոկոսային եկամտաբերություն (APY)` ցույց է տալիս, թե որքան կկազմի ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը հաճախորդի կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և ստացված տոկոսագումարները մայր գումարին ավելացնելու (կապիտալացման) արդյունքում.

,որտեղ`

A -ավանդի սկզբնական գումար,
n- ավանդի դիմաց դրամական հոսքերի հերթական համար,
N- ավանդի դիմաց դրամական հոսքերի վերջին համարն է (ներառյալ նաև ավանդի ներդրման պահին դրամական հոսքը), որից հետո ավանդային պայմանագրի ժամկետն համարվում է ավարտված,
Kn - ավանդի ներդրման պահին և/կամ ավանդի գործողության ընթացքում ներդրված ավանդի և/կամ կապիտալացված տոկոսագումարների, առկայության դեպքում նաև պարտադիր վճարների հոսքեր:
Dn - այն թիվն է, որը ցույց է տալիս, թե քանի օր է անցել ավանդի ներդրման օրից մինչև ավանդի դիմաց կատարվող հերթական (n-րդ) դրամական հոսքերը ներառյալ: Այն դեպքում, երբ ավանդի ներդրման պահին է դրամական հոսքերը, D 1=0 :
APY- տարեկան տոկոսային եկամտաբերությունն է:

  • Ենթադրենք առաջարկվում է ավանդատեսակ հետևյալ պայմաններով՝

ա. Ավանդի չափ՝ 100 000  դրամ
բ. Ավանդի գործողության ժամկետ՝ 1 տարի (365 օր)
գ. Տարեկան պարզ տոկոսադրույք՝ 9.5 %
դ. Տոկոսագումարների վճարումները՝ ավանդի գործողության ժամկետի վերջում
ե. Ավանդատուի կողմից ավանդի ստացման օրը կատարվող պարտադիր վճարներ`

Ավանդային պայմանագրի գործողության վերջում վճարվող տոկոսագումարը ստացվում է՝

100 000 * 0.095-10%=8 550 դրամ 
n=1
D=365
K= 108 550

3. Ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հնարավոր հաշվարկը տոկոսագումարների վճարումների կանոնավոր հաճախականության դեպքում

APY= (1+r/n)n- 1, որտեղ`
APY-տարեկան տոկոսային եկամտաբերությունն է
r-տարեկան պարզ տոկոսադրույքն է
n- մեկ տարվա ընթացքում տոկոսագումարների կապիտալացման հաճախականությունն է

Եթե տոկոսագումարների վճարման հաճախականությունը ժամկետի վերջում է ` n =1 , ապա

APY= (1+0.095/1)1 -1,
APY=0.095*100=9.5%

Ավանդատուի իրավունքերի պաշտպանության վերաբերյալ տեղեկատվություն

Հաշվի սպասարկումից կամ ավանդային պայմանագրից բխող վեճերն ու տարաձայնությունները լուծվում են փոխադարձ համաձայնությամբ: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում ավանդատուի իրավունքներն ենթակա են պաշտպանության դատական կարգով, ինչպես նաև ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով: Ավանդատուն կարող է իր իրավունքերի պաշտպանությունն իրականացնել անձամբ կամ լիազոր ներկայացուցչի միջոցով:

Բանկն իրավունք չունի ավանդային պայմանագրի կնքումը պայմանավորել արբիտրաժային համաձայնության կնքմամբ:

Այլ տեղեկատվություն

1.Ավանդ ներդնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`

  • անձնագիր կամ անձը հաստատող փաստաթուղթ,
  • հանրային ծառայությունների պետ.համարանիշ (սոցիալական քարտ) կամ դրանից հրաժարվելու մասին տեղեկանք:

2. Ժամկետային ավանդի գումարի վրա տոկոսը հաշվեգրվում է ավանդը Բանկ մուտք լինելու օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու կամ Ավանդատուի ավանդային հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը: Տոկոսների հաշվեգրումը իրականացվում է օրական: Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ֆինանսական գործառնությունների դիմաց վճարվող տոկոսագումարները իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով: Եթե ավանդը ներդրված է արտարժույթով, ապա տոկոսագումարները վճարվում են վճարման օրը ՀՀ ԿԲ կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքով:

3.Ավանդի գծով հաշվեգրված տոկոսագումարն ենթակա է հարկման եկամտահարկով` ՀՀ օրենսդրությանը համապատասխան, որի դրույքաչափն է 10%: Ավանդատուին վճարվում է արդեն իսկ հարկված տոկոսագումարը:

4. Եթե ավանդի մարման օրը համընկնում է տոն և/կամ հանգստյան օրվա հետ, ապա ավանդի մարման օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:

5. Բանկում ներդրված ավանդներն երաշխավորվում են ՀՀ օրենսդրությանը համապատասխան` Ֆիզիկական անձանց Ավանդների հատուցումն երաշխավորող հիմնադրամի կողմից: Երաշխավորված ավանդների հաշվարկման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը: Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են՝

ա) Միայն դրամային ավանդի դեպքում` 16 միլիոն դրամ՝ նախկին 10 միլիոն դրամի փոխարեն:

բ) Միայն արտարժութային ավանդի դեպքում` 7 միլիոն դրամ՝ նախկին 5 միլիոն դրամի փոխարեն:

գ) Եթե ունեք միաժամանակ և՛ դրամային, և՛ արտարժութային ավանդներ, և դրամային ավանդի չափը 7 միլիոն դրամից ավելի է, ապա երաշխավորվելու է միայն դրամային ավանդը՝ մինչև 16 միլիոն ՀՀ դրամի չափով:

դ) Եթե ունեք միաժամանակ դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և Ձեր դրամային ավանդի գումարը 7 միլիոն դրամից պակաս է, ապա երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 7 միլիոն ՀՀ դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:

6. Ձեզ հետաքրքրող լրացուցիչ այլ տեղեկատվություն կարող եք ստանալ` զանգահարելով թեժ հեռախոսակապի կենտրոն` (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:


Տեղեկատու կենտրոն` +37410 59 55 55

«Ձեր ֆինանսական տեղեկատուն»` www.fininfo.am
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:


Արխիվ 09.01.2024
Արխիվ 25.09.2023


Վերադառնալ ցանկին

Թարմացված է` 09/01/2024 16:18