Բանկային քարտեր

Unibank cards

Բանկային քարտեր

Ընտրի՛ր քո քարտը և ամենօրյա վճարումներդ դարձրու արագ, հարմար և հաճելի:

Աշխարհի ցանկացած կետում Յունիբանկի Visa և Mastercard քարտերով կատարի՛ր գնումներ, դրամական փոխանցումներ կամ գումարի կանխիկացում՝ օգտվելով ժամանակակից ծառայություններից: Մենք առաջարկում ենք ինչպես մեկ արժույթով, այնպես էլ բազմարժութային քարտեր, որոնց միաժամանակ կցված են հաշիվներ երեք արժույթներով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և եվրո: Բազմարժութային քարտեր ունենալը շատ հարմար է,  եթե դու հաճախ օնլայն գնումներ ես կատարում արտասահմանյան կայքերից, ճանապարհորդում կամ գործուղումների մեկնում:
 
Քարտով կատարված գործարքներին հետևելու համար կարող ես օգտվել անվճար SMS հաղորդագրության ծառայությունից: 
 
Յունիբանկում գործում է քարտապանների սպասարկման շուրջօրյա ծառայություն: Մեր մասնագետները շաբաթը 7 օր, օրական 24 ժամ պատրաստ են օգնելու բանկային քարտի հետ կապված ցանկացած հարցի դեպքում:

Հեռ.՝ +374 10 555 385
Viber/WhatsApp՝  +374 55 025 385
Unibank cards
Դեբետային քարտեր Մենք առաջարկում ենք Visa և Mastercard բազմարժութային քարտերի լայն տեսականի: Ընտրի՛ր քո քարտը և օգտվի՛ր մի շարք առավելություններից:
Վարկային քարտեր Ձևակերպի՛ր վարկային գիծ ընթացիկ ծախսերը հոգալու և սպառողական նպատակներն իրագործելու համար:
Visa թվային քարտեր Մոբայլ հավելվածում ստեղծի՛ր քո թվային քարտը՝ ընտրելով դիզայնը և արժույթը:

Apple Pay վճարումներ Կատարի՛ր անհպում վճարումներ՝ iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնելով վճարային տերմինալին:

Google Pay™ վճարումներ Արագ, հեշտ և անվտանգ վճարումներ Android համակարգով աշխատող հեռախոսներով և Wear OS ժամացույցներով:
Աշխատավարձային նախագծեր Ստացի՛ր աշխատավարձդ Յունիբանկի քարտով և օգտվի՛ր բազմաթիվ առավելություններից:



Card image

UNIPLUS. Աշխատավարձ եվ ավելին

Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա՝ «UNIPLUS. Աշխատավարձ և շատ ավելին», որը կգործի 2025 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 30-ը: Ակցիայի շրջանակում կանցկացվի դրամական մրցանակների խաղարկություն, որին կմասնակցեն նշված ժամանակահատվածում Յունիբանկում աշխատավարձային քարտ ձևակերպած հաճախորդները:

Աշխատավարձային քարտերը կարող են տրամադրվել անհատապես կամ ընկերության աշխատավարձային նախագծի շրջանակներում։ Ակցիայի մասնակիցների միջև ամսական կխաղարկվեն հինգ դրամական մրցանակներ՝ յուրաքանչյուրը 100 000 ՀՀ դրամ, իսկ ավարտին՝ գլխավոր մրցանակը՝ 1 000 000 ՀՀ դրամը:

Իմանալ ավելին
 

Fininfo «Ձեր ֆինանսական տեղեկատուն»` www.fininfo.am
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է: