Հաշվարկա - դրամարկղային սպասարկում

Հաշվարկա-դրամարկղային սպասարկում

Հաշվարկա - դրամարկղային սպասարկում

Յունիբանկն իրականացնում է հաշվարկա-դրամարկղային սպասարկում բոլոր ուղղություններով` հաշիվների բացում եւ սպասարկում, դրամարկղային գործարքներ, երաշխավորագրերի տրամադրում, ինկասո, գործարքներ արժեթղթերի հետ, ակկրեդիտիվներ եւ այլն:  

Բանկային հաշվի առկայությունը հնարավորություն է տալիս վճարումներ իրականացնել իրավաբանական եւ ֆիզիկական անձանց օգտին` մատուցված ծառայությունների դիմաց:  

Հաշվարկա-դրամարկղային սպասարկում
Դրամների դասակարգման կարգը

Հաճախորդի բանկային հաշվում առկա գումարը համարվում է ցպահանջ ավանդ, որը երաշխավորվում է համաձայն «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի: Ցպահանջ և ժամկետային ավանդների վրա հաշվեգրվում են տարեկան անվանական տոկոսադրույք և տարեկան տոկոսային եկամտաբերություն:

Տարեկան անվանական տոկոսադրույքը բանկի կողմից սահմանված այն տոկոսադրույքն է, որի հիման վրա հաշվարկվում են ավանդի տոկոսագումաների մեծությունը:

Տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան կկազմի Ձեր ավանդի տարեկան եկամտաբերությունը` Ձեր կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և ավանդից ստացված տոկոսագումարները Ձեր ներդրած ավանդի մայր գումարին ավելացնելու արդյունքում:

Հաշվարկային հաշվին առկա գումարի վրա հաշվեգրված տոկոսագումարը յուրաքանչյուր ամսվա վերջին օրը կուտակվում է բանկային հաշվի գումարին (ցպահանջ ավանդին): Բանկային ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կանոնակարգը կարող եք գտնել այստեղ:

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մաիմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Հաշվետիրոջ իրավունքները ԴԱՀԿ կամ հարկային մարմինների որոշման հիման վրա սահմանափակելու դեպքում Բանկը հաշվետիրոջն այդ մասին տեղեկացնելու որևէ պարտավորություն չի կրում: Հաճախորդը հաշվի սահմանափակման մասին կարող է տեղեկանալ Բանկ այցելելու և հաշվով գործարք կատարելու ցանկության դեպքում: Հաշվետիրոջ դրամական միջոցների վրա բռնագանձում իրականացնելիս ևս Բանկը պարտավորություն չի կրում այդ մասին հաշվետիրոջը տեղեկացնելու համար:

Բանկում ներդրված ավանդներն երաշխավորվում են ՀՀ օրենսդրությանը համապատասխան` Ֆիզիկական անձանց Ավանդների հատուցումն երաշխավորող հիմնադրամի կողմից:

Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են՝
ա) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը տասնվեց միլիոն հայկական դրամ է.
բ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը յոթ միլիոն հայկական դրամ է.
գ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը յոթ միլիոն հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը՝ մինչև տասնվեց միլիոն հայկական դրամով.
դ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է յոթ միլիոն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը՝ յոթ միլիոն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով: