Յունիբանկն առաջարկում է սպառողական վարկեր՝ ինչպես ապրանքներ ձեռք բերելու, այնպես էլ տարբեր կարիքներն ու ծախսերը հոգալու համար՝ բժշկական, կրթական, վերանորոգման, ճանապարհորդական և այլն: Ձեռք բեր այն, ինչ ցանկանում ես, հենց այսօր:
Վարկը տրամադրվում է ֆիզիկական անձանց ցանկացած նպատակի համար, հետևյալ պայմաններով. վարկի գումարը` մինչև 100 մլն դրամ, վարկի ժամկետը` մինչև 120 ամիս, տարեկան տոկոսադրույքը` սկսած 15%-ից: Տեղեկատվական ամփոփագիր
Վարկը տրամադրվում է ֆիզիկական անձանց ՀՀ սահմաններից դուրս անշարժ գույքի ձեռքբերման նպատակով հետևյալ պայմաններով. վարկի ժամկետը` մինչև 180 ամիս, տարեկան տոկոսադրույքը` սկսած 7.5%-ից: Տեղեկատվական ամփոփագիր
Վարկը տրամադրվում է ցանկացած սպառողական նպատակի համար հետևյալ պայմաններով` վարկի գումարը` մինչև 2.500.000 դրամ, վարկի ժամկետը` մինչև 48 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 21.5%:
Վարկը տրամադրվում է պետական և պետական հավատարմագրություն ունեցող ԲՈՒՀ-երի բակալավրիատի, մագիստրատուրայի, ինչպես նաև կլինիկական օրդինատուրայի ուսանողներին: Տեղեկատվական ամփոփագիր