Դասական ՋՍՖ


Վարկի հիմնական պայմանները

“ԴԱՍԱԿԱՆ ՋՍՖ”

ՀՀ , ք. Երևան, Պ. Սևակի փող. 51/2 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում բնակարանների ձեռք բերման համար տրամադրվող վարկ (առաջնային շուկա)

Նպատակային նշանակությունը

ՀՀ, ք. Երևան, Պ. Սևակի փող. 51/2 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում բնակարանների ձեռք բերման համար տրամադրվող վարկ:

Հնարավոր վարկառուները

Կայուն եկամուտ ունեցող ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:

Վարկի նվազագույն գումարը

20,000 ԱՄՆ դոլար,

10 մլն. ՀՀ դրամ

Վարկի առավելագույն գումարը

150,000 ԱՄՆ դոլար,

60 մլն. ՀՀ դրամ

Վարկի արժույթը

ԱՄՆ դոլար, ՀՀ դրամ

Վարկի նվազագույն ժամկետը

180 ամիս - ԱՄՆ դոլարի դեպքում

84 ամիս - ՀՀ դրամի դեպքում

Վարկի առավելագույն ժամկետը

240 ամիս - ԱՄՆ դոլարի դեպքում

180 ամիս - ՀՀ դրամի դեպքում

Նվազագույն կանխավճարը

0%

*0%-30% կանխավճարի դեպքում պարտադիր է լրացուցիչ գրավի /անշարժ գույք/ առկայությունը

Վարկի տարեկան տոկոսադրույքը

9.95% - ԱՄՆ դոլարի դեպքում

13.3% - ՀՀ դրամի դեպքում, մինչև 120 ամիս ներառյալ ժամկետով վարկերի համար

14% - ՀՀ դրամի դեպքում, 121-180 ամիս ժամկետով վարկերի համար

Տարեկան փաստացի տոկոսադրույք

10.66% - 10.82%

14.58% - 15.28%

Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Փաստացի տարեկան տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ : Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե վարկառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները:

Միջնորդավճարը

Վարկային հայտի ուսումնասիրման համար` 5 000 ՀՀ դրամ:
Վարկի տրամադրման համար` վարկի գումարի 1.5%-ը, բայց ոչ պակաս քան 100,000 ՀՀ դրամը:

Վարկի տրամադրման կարգը

Վարկը տրամադրվում է անկանխիկ եղանակով`

- միանվագ

- կամ փուլային` 30% + 40% + 30%:

Վարկի մարման կարգը

ամենամսյա հավասարաչափ մարումներով,
ամենամսյա անուիտետային մարումներով:
Տոկոսագումարը հաշվարկվում է նվազող մնացորդի նկատմամբ:

Վաղաժամկետ մարման հնարավորությունը

Թույլատրվում է առանց տույժերի:

Տույժերը

Ժամկետանց վարկ

Յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար ժամկետանց գումարի 0,13%-ի չափով:

Ժամկետանց տոկոս

Յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար ժամկետանց գումարի 0,13%-ի չափով:

Ապահովվածությունը

Գրավ

- Ձեռք բերվող անշարժ գույքը:

- 0%-30% կանխավճարի դեպքում նաև լրացուցիչ անշարժ գույքը:

Երրորդ անձի երաշխավորություն

Չի հանդիսանում պարտադիր`
նպատակահարմարությունը որոշում է Բանկը:

Վարկ հարաբերած գրավի արժեք

առավելագույնը 70%

Գրավի գնահատումը

Պարտադիր, լիցենզավորված անկախ գնահատող կազմակերպության կողմից: Իրականացվում է վարկառուի միջոցով:

Ապահովագրությունը

Գույքային

Չի իրականացվում, հաշվի առնելով այն, որ կառուցման փուլում է

Անձնական

Պարտադիր

Ուշադրություն` տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է առգրավվել, իսկ վարկառուի մասին տեղեկատվությունը` գրանցվել վարկային ռեգիստրում: Վարկային պարտավորությունների չկատարման եւ գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պատավորությունների մարում վարկառուի այլ գույքի հաշվին:

Ձեռքբերվող գույքը գնահատվում և ապահովագրվում է Բանկի հետ համագործակցող ընկերություններից որևէ մեկի կողմից /ցանկը տես այստեղ/ :

Օժանդակ ծառայություններից օգտվելու գնային միջակայքը հետևյալն է`

  • գույքի գնահատում` 18.000 ՀՀ դրամ
  • գույքի ապահովագրություն` 0.22% գնահատված արժեքից կամ վարկի գումարից /հաճախորդի ցանկությամբ/
  • անձնական ապահովագրություն` 0.18% վարկի գումարից
  • նոտարական ծառայությունների վճար` 15 000- 20 000, ներառյալ ամուսնության վերաբերյալ հայտարարությունների համաձայնագրերը
  • գույքի պետական գրանցման վճար` 26 400- 172 500 ՀՀ դրամ

*Չեն ներառվում վարկի փաստացի տոկոսադրույքի հաշվարկում:

Գրավին ներկայացվող պահանջներ

1. Բնակարան

Բնակարանը պետք է ունենա բարձր լիկվիդայնություն (ավարտված նորակառույց կամ բարձր լիկվիդայնություն ունեցող ռեգիոն Երևանում, ցանկալի է վերանորոգված): Վարկերը չեն տրամադրվում բարձր մաշվածության աստիճան ունեցող շենքերին (խրուշովյան, կասետային, հին և այլ շենքեր):

2. Բնակելի տուն

Բնակելի տունը պետք է ունենա առանձնացված մուտք և հողակտոր: Բնակելի տունը չպետք է ունենա ընդհանուր պատեր հարևանների հետ, մակերեսը պետք է լինի նվազագույնը 100 քմ, հողակտորի մակերեսը պետք է լինի նվազագույնը 200 քմ:

Սպառողի համար վարկի հասանելիությունը սահմանափակող այլ պայմաններ չկան: Վարկը ձևակերպվում է բանկում:

Վարկի տրամադրման դրական գործոններն են հաճախորդի վարկունակությունը, դրական վարկային պատմության առկայությունը, գրավի առարկայի որակը և այլն:

Վարկի մերժման գործոններն են հաճախորդի եկամուտների անբավարար լինելը, բացասական վարկային պատմության առկայությունը, ներկայացված տեղեկատվության կամ փաստաթղթային փաթեթի թերի կամ անարժանահավատ լինելը և այլն:

ՀՀ բնակավայրերի տարածաշրջանային բաժանում

Տարածաշրջան

Բնակավայր

A

Երևան

Վարկավորման համար պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Բնակարան ( առանձնատուն ) գնելու նպատակով վարկ ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

1. Դիմում (սահմանված ձևով)

2. Անձնագիրը

3. Սոցիալական քարտը

4. Տեղեկանք աշխատանքի վայրից, որում նշված է հաճախորդի զբաղեցրած պաշտոնը, ամսական աշխատավարձի չափը կամ եկամուտների հայտարարագիրը (սահմանված ձևով)

5. Եթե հաճախորդը ունի սեփական բիզնես, ապա ներկայացվում են` կանոնադրությունը (պատճեն), տեղեկանք պետ. ռեգիստրից կանոնադրության վերջին փոփոխուփյունների վերաբերյալ և եկամուտների հայտարարագիրը (սահմանված ձևով),

6. Վերանորոգվող գույքի բոլոր սեփականատերերի անձնագրերը, աչափահասների համար ծննդյան վկայականները,

7. Եթե կան Հայաստանից μացակայող սեփականատերեր, ապա նրանց՝ նոտարով հաստատված համաձայնությունը և նոտարի կողմից հաստատված թարգմանությունը, անձնագրերի պատճեները

8. Վերանորոգվող գույքի սեփականության վկայականը

9. Գրավադրվող գույքի ծագման հիմքերը

10. Միասնական տեղեկանք սահմանափակումների վերաμերյալ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի ռեգիստրի պետական կոմիտեից (վարկի տրամադրման դրական եզրակացություն ստանալուց հետո)

11. Վերանորոգվող անշարժ գույքի լուսանկարները,

12. Այլ փաստաթղթեր

Եթե գնորդը ամուսնացած է՝

13. Ամուսնու անձնագիրը

14. Ամուսնության վկայականը

15. Ամուսնու համաձայնությունը վարկ ստանալու, բնակարանը գրավադրելու վերաբերյալ

Անհրաժեշտության դեպքում՝

16. Երրորդ անձի երաշխավորությունը (երաշխավորողի անձը և վճարունակությունը հավաստող փասթաթղթեր` ֆինանսական հաշվետվություններ և այլն):

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման ժամկետները

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետը

Վարկային հայտը ներկայացնող անձի կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 4 աշխատանքային օր

Վարկային հայտ ներկայացնողին որոշման մասին տեղեկացնելու առավելագույն ժամկետը

1 աշխատանքային օր

Վարկը վարկառուին տրամադրելու առավելագույն ժամկետը

Գրավի պետական գրանցում ստանալուց հետո` 1 աշխատանքային օր




Թարմացված է` 28/09/18 16:42
                
Альтернативный вход