Բնակելի կամ բիզնես անշարժ գույքի ձեռքբերման համար տրամադրվող վարկ

ՀՀ բնակավայրերի տարածաշրջանային բաժանում

Տարածաշրջան

Բնակավայր

A

Երևան

B

Գյումրի, Վանաձոր, Աբովյան, Ջրվեժ, Ձորաղբյուր, Էջմիածին

C

Ծաղկաձոր, Արգավանդ, Փարաքար, Քասախ, Առինջ, Ստեփանակերտ, Հրազդան, Սևան, Արմավիր, Մարտունի, Աշտարակ, Կապան, Արտաշատ, Իջևան, Դիլիջան, Ստեփանավան, Զովունի, Եղվարդ, Պտղնի, Եղեգնաձոր, Ջերմուկ, Արթիկ, Գավառ, Ալավերդի, Տաշիր, Գորիս, Մասիս:

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման ժամկետները

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետը

Վարկային հայտը ներկայացնող անձի կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 4 աշխատանքային օր

Վարկային հայտ ներկայացնողին որոշման մասին տեղեկացնելու առավելագույն ժամկետը

1 աշխատանքային օր

Վարկը վարկառուին տրամադրելու առավելագույն ժամկետը

Գրավի պետական գրանցում ստանալուց հետո` 1 աշխատանքային օր

Վարկավորման համար պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Բնակարան (առանձնատուն) գնելու նպատակով վարկ ստանալու համար
ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Ներկայացնում է գնորդը՝

1. Դիմում (սահմանված ձևով),

2. Անձնագիր կամ նույնականացման քարտ,

3. Սոցիալական քարտ

4. Տեղեկանք բնակության վայրից (3-րդ ձև ԲՇՏ-ից),

5. Տեղեկանք աշխատանքի վայրից, որտեղ պարտադիր պետք է նշվի հաճախորդի զբաղեցրած պաշտոնը, ամսական աշխատավարձի չափը և/կամ եկամուտների հայտարարագիր (սահմանված ձևով),

6. Եթե հաճախորդը ունի սեփական բիզնես, ապա ներկայացվում են` կանոնադրությունը, տեղեկանք պետ. ռեգիստրից կանոնադրության վերջին փոփոխությունների վերաբերյալ և եկամուտների հայտարարագիր (սահմանված ձևով),

7. Այլ փաստաթղթեր (օրինակ` տեղեկանք` պարտադիր սոց. ապահովագրության վճարների վերաբերյալ, գնորդի այլ սեփականությունը հավաստող փաստաթղթերի պատճեներ և այլն),

8. Եթե գնորդը ամուսնացած է՝

8.1 Ամուսնու անձնագիր կամ նույնականացման քարտ,

8.2 Ամուսնության վկայական,

8.3 Ամուսնու համաձայնությունը վարկ ստանալու, բնակարան գնելու և գրավադրելու վերաբերյալ,

9. Անհրաժեշտության դեպքում` Երրորդ անձի երաշխավորություն (երաշխավորողի անձը և վճարունակությունը հավաստող փաստաթղթեր` ֆինանսական հաշվետվություններ և այլն),

Վաճառողը ներկայացնում է `

1. Գնվող գույքի բոլոր սեփականատերերի անձնագրերը, անչափահասների համար` ծննդյան վկայականներ,

2. Վաճառողի սոցիալական քարտը

3. Եթե կան համասեփականատեր կամ գրանցված անձիք, ովքեր բացակայում են ՀՀ-ից, ապա նոտարով հաստատված` լիազորագիր (համասեփականատերի համար) համաձայնություն (գրանցված անձանց համար) և նոտարի կողմից հաստատված թարգմանությունը, անձնագրերի պատճեները,

4. Տեղեկանք բնակության վայրից (3-րդ ձև ԲՇՏ-ից,),

5. Գնվող գույքի սեփականության վկայական,

6. Գրավադրվող գույքի ծագման հիմքեր,

7. Միասնական տեղեկանք սահմանափակումների վերաբերյալ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի ռեգիստրի պետական կոմիտեից (վարկի տրամադրման դրական եզրակացություն ստանալուց հետո),

8. Գնվող անշարժ գույքի լուսանկարներ,

9. Եթե սեփականատերը(երը) ամուսնացած է (են)`

9.1 Ամուսնու անձնագիր կամ նույնականացման քարտ,

9.2 Ամուսնության վկայական,

9.3 Ամուսնու համաձայնությունը գույքը վաճառելու համար:



Վերադառնալ ցանկին