Բիզնես հաշիվ

Բիզնես հաշիվ
Բանկային գործարքները կատարելու համար անհատ ձեռնարկատերերին և ընկերություններին առաջարկում ենք հաշիվ բացել Յունիբանկում: Բանկային հաշիվը կարելի է բացել ՀՀ դրամով կամ արտարժույթով:
Մենք առաջարկում ենք





Հաշվի բացման և սպասարկման պայմաններն ու սակագները
|
Ծառայություն
|
Ռեզիդենտ
|
Ոչ ռեզիդենտ
|
|
Հաշվի բացում, փակում
(AMD, USD, EUR, RUR) |
Անվճար |
Անվճար |
|
Հաշվի տարեկան սպասարկման վճար
|
AMD 5.000 դրամ, այլ արժույթ 1.000 դրամ վճար |
20.000 դրամ |
|
Հաշվի նվազագույն մնացորդ
|
չի պահանջվում |
|
|
Հաշվի քաղվածքների տրամադրում
|
անվճար |
|
|
Հաշվի շարժի և այլ տեղեկատվության վերաբերյալ SMS ծառայություն
|
անվճար |
|
|
Հաշվին կանխիկի մուտքագրում և կանխիկով մուտքագրված միջոցների տրամադրում
|
անվճար |
|
|
Անկանխիկ մուտքագրված միջոցների դիմաց կանխիկի տրամադրում հաշվից
|
AMD 0.3 % min 400 դրամ, USD և EUR 1% , RUB 0.3% |
AMD 0.3 % min 400 դրամ, USD և EUR 1% , RUB 0.3% |
|
Հաշվից հաշիվ փոխացնում
|
անվճար |
Ամսվա ընթացքում առաջին 5 փոխանցումներն անվճար, յուրքանչյուր հաջորդը` 1,000 ՀՀ դրամ |
|
Փոխանցումներ USD հաշիվներից 2 բանկային օրվա ընթացքում
|
0,125% min 18,000 ՀՀ դրամ |
(OUR տարբերակ) - 0.2 % min 18,000 ՀՀ դրամ |
|
Փոխանցումներ EUR հաշիվներից 2 բանկային օրվա ընթացքում
|
0.125% min 9,000 ՀՀ դրամ |
(OUR տարբերակ) -0.2 % min 9,000 , max 85,000 ՀՀ դրամ |
|
Փոխանցումներ RUR հաշիվներից 2 բանկային օրվա ընթացքում
|
3,600 ՀՀ դրամ |
(OUR տարբերակ) - 0.125% min 9,000 ՀՀ դրամ |
|
Փոխանցումների առավելագույն ժամկետները
|
Մինչև ժամը 15:00 ընդունված դրամային փոխանցման հանձնարարագրերը կատարվում են նույն բանկային օրվա ընթացքում՝ մինչև ժամը 15:45, իսկ ժամը 15:00-ից հետո ընդունված հանձնարարագրերի գումարներն ելքագրվում են հաճախորդի հաշվից, սակայն կարող են փոխանցվել հաջորդ աշխատանքային օրը՝ մինչև 11:00-ը, ներքին և միջբանկային փոխանցումների դեպքում։ Միջազգային փոխանցումների հանձնարարագրերը ենթակա են կատարման կամ մերժման մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ եթե բացակայում է հաճախորդից կամ մասնաճյուղից լրացուցիչ տեղեկատվության ստացման անհրաժեշտությունը։ |
|
|
Հաշվի բացում/փակում
|
Հաշվի բացման դեպքում հաշիվը բացվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում (բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ է լրացուցիչ ուսումնասիրություն)։ Հաշվի փակման դեպքում հաշվում առկա դրամական միջոցների մնացորդը տրամադրվում է հաճախորդին կանխիկ կամ, նրա պահանջով, փոխանցվում այլ հաշվին։ |
|
|
Անհատ ձեռնարկատերերի բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից: Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են՝ ա) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը տասնվեց միլիոն հայկական դրամ է. բ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը յոթ միլիոն հայկական դրամ է. գ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը յոթ միլիոն հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչև տասնվեց միլիոն հայկական դրամ, դ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է յոթ միլիոն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը` յոթ միլիոն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:
|
||
Բացեք բիզնես հաշիվը հենց այսօր
Մեկ հաշիվ, անհամեմատ ավելի շատ հնարավորություններ․ ապահովեք ձեր բիզնեսի արդյունավետությունը և ֆինանսական հուսալիությունը:
Հերթի ամրագրում մասնաճյուղում

Հաշիվ բացելու համար անհրաժեշտ փաստաթղթերը
-
անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ).
-
հանրային ծառայության համարանիշ /առկայության դեպքում/, կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ համապատասխան մարմնի տեղեկանք,
-
պետական ռեգիստրի գրանցման վկայական,
-
ըստ անհրաժեշտության նաև այլ փաստաթղթեր և տվյալներ:
-
կանոնադրության պետական ռեգիստրում գրանցված օրինակը /եթե ներկայացվում է կանոնադրության պատճենը, ապա բոլոր էջերը պետք է կնքված և իրավասու անձի կողմից ստորագրված լինեն/,
-
ՀՀ պետական ռեգիստրում հաճախորդի գրանցման վկայականը
-
Ընկերության տնօրենի և հաշվապահական հաշվառման վարման համար պատասխանատուի (առկայության դեպքում) անձը հաստատող փաստաթղթերի պատճենները.
-
լիցենզիայի պատճենը` առկայության դեպքում,
-
Բաժնետերերի և սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվություն և անձը հաստատող փաստաթղթերի պատճեները,
-
ըստ անհրաժեշտության նաև այլ փաստաթղթեր և տվալներ:
-
կանոնադրության նոտարական կարգով վավերացված և ապոստիլ արված օրինակը.
-
կազմակերպության տնօրենի և հաշվապահական հաշվառման վարման համար պատասխանատուի (առկայության դեպքում) նշանակման հիմքերը,
-
կազմակերպության տնօրենի և հաշվապահական հաշվառման վարման համար պատասխանատուի (առկայության դեպքում) անձը հաստատող փաստաթղթերի պատճեները,
-
տեղեկություններ կազմակերպության սեփականատերերի մասին,
-
տեղեկություններ կազմակերպության հետ փոխկապակցված անձանց մասին,
-
հիմնադիր պայմանագրի նոտարական կարգով վավերացված և ապոստիլ արված օրինակը,
-
գրանցման վկայականի նոտարական կարգով վավերացված և ապոստիլ արված օրինակը.
-
ըստ անհրաժեշտության նաև այլ փաստաթղթեր և տվալներ:
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
Ձեզ կհետաքրքրի նաև
Անվճար մոբայլ բանկինգ
Կառավարի՛ր քո հաշիվները, կատարի՛ր անվտանգ փոխանցումներ և վճարումներ՝ առանց բանկ գալու։
Բիզնես քարտ
Բազմարժութային քարտ երեք արժույթով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և եվրո:
