Յունիբանկը փոքր և միջին բիզնեսի վարկավորման զարգացումը դիտարկում է որպես ռազմավարական ուղղություն: Վարկավորման շահավետ պայմանները փոքր և միջին ձեռնարկությունների ու անհատ ձեռներեցների համար ստեղծում են բիզնեսի զարգացման առավել լայն հնարավորություններ: Մենք առաջարկում ենք շուկայի և բիզնեսի առանձնահատկությունների ուսումնասիրությունների հիման վրա հաճախորդների կոնկրետ խմբի համար հատուկ մշակված վարկային ծրագրեր: Այդպիսի մոտեցումը ՓՄՁ-ներին ապահովում է ակտիվ զարգացում և լավագույնս է համապատասխանում հաճախորդների սպասումներին:

ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԸ ՕՆԼԱՅՆ
ԼՐԱՑՆԵԼ

Բիզնես վարկեր

Բիզնես վարկեր

Բիզնես վարկ «Թափանցիկ»


ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐ

500 000 ԱՄՆ դոլար
500 000 Եվրո

ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ

սկսած 8%` ԱՄՆ դոլարի դեպքում
սկսած 6.5%` Եվրոյի դեպքում

ԺԱՄԿԵՏ

մինչև 36 ամիս


Նպատակային նշանակությունը

Վարկը նախատեսված է բիզնեսի զարգացման, ինչպես նաև այլ ֆինանսական կազմակերպություններում վարկերը վերաֆինանսավորելու համար*

Վարկառուի նկատմամբ պահանջները

  • անհատ ձեռներեց կամ իրավաբանական անձ

  • բիզնեսի գործունեության ժամկետը` առնվազն 12 ամիս

  • ոչ բացասական վարկային պատմություն` համաձայն Բանկի Վարկային քաղաքականության

  • հաճախորդի տարեկան շրջանառությունը` համաձայն հարկային հաշվետվությունների պետք է կազմի առնվազն 100,000,000 ՀՀ դրամ

Վարկի արժույթը

ԱՄՆ դոլար

Եվրո

Վարկի տարեկան անվանական նվազագույն տոկոսադրույքը սկսած

8%

7%

Վարկի նվազագույն և առավելագույն գումարը

100,000 – 500,000

100,000 – 500,000

Վարկի առավելագույն ժամկետը

36 ամիս

Վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ: Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե վարկառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները: Արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Ապահովվածությունը

Անշարժ գույք` համաձայն Բանկի Վարկային քաղաքականությանը կամ շարժական գույք (ավտոտրանսպորտ), ապրանքանյութական պաշարներ (ԱՆՊ), շրջանառու միջոցներ և այլն: Հավելյալ գրավ կարող է առաջարկվել նաև 500 և ավել հարգի դեղին ոսկի` ցանկացած զարդի (թանկարժեք քարերը չեն գնահատվում), բացառությամբ` ձուլակտորի տեսքով:

Ուշադրություն` տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է առգրավվել, իսկ վարկառուի մասին տեղեկատվությունը` գրանցվել վարկային ռեգիստրում: Վարկային պարտավորությունների չկատարման եւ գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պատավորությունների մարում վարկառուի այլ գույքի հաշվին:

Վարկ հարաբերած գրավի արժեք

  • Առավելագույնը 70% ` համաձայն Բանկի Վարկային քաղաքականության:

  • Անշարժ և շարժական գույքը, այդ թվում մեքենա սարքավորումները, շրջանառու միջոցները, որպես մեկ ընդհանրական գրավ ընդունելու դեպքում, վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված անշարժ գույքի շուկայական արժեքը:

Վարկի տրամադրման կարգը

Անկանխիկ

Վարկի մարման կարգը

  • մայր գումարի հավասարաչափ, անուիտետային կամ հարմարեցված ժամանակացույցով

  • մինչև 12 ամիս արտոնյալ ժամանակահատվածի հնարավորություն

  • տոկոսագումարի վճարումը ամենամսյա

Տույժեր

Երկու և ավելի հաջորդող աշխատանքային օր վարկի և տոկոսագումարների ժամկետանցման դեպքում վարկառուից գանձվում է ամսական տուգանք ժամկետանց գումարի 2 տոկոսի չափով:

Վաղաժամկետ մարման տուգանք

  • Վարկի տրամադրումից մինչև վարկի գործողության 36-րդ ամիսը ներառյալ վարկի մարման ժամանակացույցով նախատեսված տվյալ ամսվա հերթական վճարման ենթակա մայր գումարի եռապատիկը գերազանցող գումարի չափով վճարում կատարելու դեպքում գանձել տույժ՝ գերազանցող մասի 4%-ի չափով: Վարկի գործողության 37-րդ ամսվանից սկսած վաղաժամկետ մարման համար տույժ չկիրառել:

  • Վերաֆինանսավորման դեպքում` 5% տույժ վերաֆինանսավորվող վարկի մայր գումարի նկատմամբ:

Վարկային հայտի ուսումնասիրման վճար

Համաձայն բանկում գործող սակագների


ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԸ ՕՆԼԱՅՆ
Ձևակերպել



Վերադառնալ ցանկին

Թարմացված է` 25/12/2025 15:15