Վարկային գիծ «U-Top Up գրավով»

Վարկային գիծ «U-Top Up գրավով»

Վարկային գիծ «U-Top Up գրավով»

Նպատակային նշանակությունը

Սպառողական նպատակներ

Վարկառուի նկատմամբ պահանջները

  • ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ
  • Տարիքային սահմանափակում 21-ից 65 տարեկան

  • Վատ վարկային պատմության բացակայություն, գործող ժամկետանցի բացակայություն

  • Գործող Հիփոթեքային կամ գրավով վարկի առկայություն վարկային քաղաքականությամբ հաստատված միայն առաջին գոտիում գտվող անշարժ գույքի համար

  • Վարկը պետք է գործող լինի առնվազն 6 ամիս

  • Վարկը կարող է տրամադրվել բոլոր մասնաճյուղերում

Հաճախորդների խումբ

Հաճախորդներ, ովքեր ունեն գործող Հիփոթեքային կամ գրավով վարկ

Վարկի գումար

Մինչև 10% վարկի հիմնական գումարից 500,000 – 5,000,000 դրամ

(գործիքով նախատեսված մաքսիմում LTV(Վարկի գումարի և գրավի արժեքի հարաբերակցություն)+5%  պայմանով, որ հիմնական պայամագրի մնացորդը և տրամադրվող վարկային գիծը միասին չպետք է գերազանցի 90%)

Ներկայացվող փաստաթղթեր

- անձնագիր /ID քարտ/ սոցիալական քարտ

- «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

Վարկի արժույթը

ՀՀ դրամ

Տարեկան տոկոսադրույքը

16.7% տարեկան` օգտագործված մասի նկատմամբ

Տարեկան փաստացի տոկոսադրույքը

18.03%

Վարկի ժամկետը

60 ամիս

Վարկի տրամադրման կարգը

անկանխիկ, բակային քարտի միջոցով

Քարտի տիպը

Բազմաարժույթային /AMD,USD, EUR/ չիպային քարտերով VISA կամ ArCa քարտով

Քարտի տարեկան սպասարկում

Բանկի սակագների համաձայն

Վարկի մարման կարգը

  • Քաղվածքի գեներացման օրվա դրությամբ վարկային գծի բացասական մնացորդի նվազագույնը 5%-ի չափով դրամական միջոցների մուտք մինչև ամսվա վերջին օրը (դրական շրջանառության ապահովում), տոկոսագումարները վճարվում են ամեն ամիս, հիմնական գումարի մարումը ժամկետի վերջում: 

  • Ամսեկան հավասարաչափ մարումներով.

* Ժամկետից շուտ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների:

Առաջին ամսվա սպասարկման վճար

0%

Երկարաձգման պայմանը

0%

Կանխիկացման միջնորդավճար

0.5 %

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 1 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ (ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ ԵՌՕՐՅԱ ԺԱՄԿԵՏՈՒՄ) ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ

ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԵՒ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, ՎԱՐԿԱՌՈՒԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱԾԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ, ՀՆԱՐԱՎՈՐ Է ՊԱՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:

Տույժեր

վարկային գծի մարման կարգի յուրաքանչյուր խախտման դեպքում գանձվում է տույժ չմուտքագրված գումարի 4%-ի չափով միանվագ

Քարտի սպասարկման հետ կապված այլ ծառայություններ

Բանկի սակագների համաձայն

Ապահովվածություն

Գլխավոր վարկային պայմանագրի շրջանակներում

Վարկի հասանելիությունը սահմանափակող այլ պայմաններ չկան: Վարկի ձևակերպումը կատարվում է բանկում:

Վարկի տրամադրման դրական գործոններն են հաճախորդի վարկունակությունը, դրական վարկային պատմության առկայություն, համապատասխանությունը սկորինգային համակարգին և այլն:

Վարկի մերժման գործոններն են համարվում հաճախորդի վարկունակության ցածր ցոցանիշները, բացասական վարկային պատմության առկայությունը, ներկայացված տեղեկատվության կամ փաստաթղթային փաթեթի թերի կամ անարժանահավատ լինելը, համբավը, վարկառուի տարիքը, առողջական ու սոցիալական վիճակը:

«Ձեր ֆինանսական տեղեկատուն»` www.fininfo.am
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:





Վերադառնալ ցանկին

Թարմացված է` 03/07/2023 11:29