Դրամական փոխանցումներ ֆիզիկական անձանց համար

Դրամական փոխանցումներ ֆիզիկական անձանց համար

UNISTREAM համակարգի փոխանցման սակագներ
«Յունիստրիմ» համակարգի լրացուցիչ ծառայություններ
«Յունիստրիմ» համակարգով դրամական փոխանցում կատարելու կարգը
Դրամական փոխանցում կատարելու համար գումար ուղարկողը պետք է ունենա`
Դրամական փոխանցում կատարելու և ստանալու համար անձը պետք է ներկայացնի անձնագիր (զինվորական ծառայության մեջ գտնվելու դեպքում`զինվորական գրքույկ):
Մեկ անձի կողմից ամսվա ընթացքում կատարված (ուղարկված/ ստացված) փոխանցումների քանակը չպետք է գերազանցի 8-ը, իսկ ընդհանուր գումարը` 1 մլն ռուսական ռուբլին կամ արտարժույթով համարժեք գումարը:
Դրամական փոխանցումն ուղարկողի կողմից չեղյալ համարելու համար անհրաժեշտ է դրամական փոխանցում կատարողի դիմումը` փոխանցումը հետ կանչելու մասին: Դրամական փոխանցումը ենթակա է ստացման 6 ամսվա ընթացքում: Եթե նշված ժամկետում գումար ստացողը բանկ չի ներկայանում, ապա փոխանցումը վերադարձվում է ուղարկողին:
Եթե փոխանցում կատարելիս առկա են եղել սխալներ, ապա դրանք ուղղվում են հետեւյալ ժամկետներում`
Ցանկացած գործարք կատարելիս հաճախորդին տրվում է մուտքի կամ ելքի անդորրագիր:
«Յունիբանկ» ԲԲԸ-ի կողմից դրամական փոխանցումը կատարվում է հաճախորդի նախընտրած արժույթով` ԱՄՆ դոլարով, եվրոյով կամ ռուսական ռուբլով, իսկ վճարվում է` ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով կամ ռուսական ռուբլով: Այլ երկրներում դրամական փոխանցումները վճարվում են տվյալ երկրի օրենսդրությանը համապատասխան: Որոշ երկրների կողմից հնարավոր են գումարային սահմանափակումներ:
Փոխանցում ստացողը պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ և փոխանցման նույնականացման գաղտնաթիվը:
Յունիբանկը հաճախորդներին ընձեռում է առանց բանկ այցելելու UNISTREAM դրամական փոխանցումներ ստանալու հնարավորություն: Այս ծառայության շնորհիվ դրամական միջոցները կարելի է փոխանցել VISA և ArCa քարտերի հաշվին` հեռախոսազանգի միջոցով: Դրա համար ընդամենը պետք է զանգահարել բանկ` (37410) 59 22 33 հեռախոսահամարով, օպերատորին հայտնել փոխանցման նույնականացման գաղտնաթիվը, քարտի 16-նիշանոց համարը, և դրամական միջոցները հասանելի կդառնան ձեզ անմիջապես գործարքի ավարտից հետո: Եթե փոխանցման արժույթը չի համապատասխանում քարտի արժույթին, ապա կատարվում է արժույթի փոխարկում տվյալ օրվա համար սահմանված փոխարժեքով: Քարտային հաշվի սպասարկումն ու դրամական միջոցների կանխիկացումը կատարվում է բանկի սակագներով, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ բաժիններում` "Դեբետային քարտեր" և "Վարկային քարտեր":
Յունիբանկի մոբայլ հավելվածում այսուհետ կարելի է կատարել և ստանալ Յունիստրիմ դրամական փոխանցումներ:
Հավելվածը կարելի է ներբեռնել AppStore-ից կամ PlayMarket-ից:
Յունիբանկը և Յունիստրիմ դրամական փոխանցումների միջազգային համակարգը հաճախորդներին առաջարկում են Cash2Card հարմարավետ ծառայությունը, որը հնարավորություն է տալիս փոխանցում կատարել քարտի համարով: Ցանկացած անձ կարող է Յունիստրիմի սպասարկման կետերում կանխիկ գումար մուտքագրել իր կամ այլ Visa, Master card/Maestro, Mir, American Express, Diners Club, China Union Pay Տինկոֆբանկի քարտերին` նշելով միայն դրամական փոխանցում ստացողի անուն, ազգանունը և քարտի համարը:
Եթե Դուք ունեք VISA կամ MasterCard բանկային քարտեր, ապա կարող եք իրականացնել դրամական փոխանցում անհատին Յունիստրիմ համակարգի օնլայն փոխանցումների ծառայության միջոցով` առանց բանկ այցելելու: Դրամական փոխանցումների օնլայն ծառայությունը հասանելի է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի: Փոխանցումը կարելի է ձևակերպել հաշված րոպեների ընթացքում:
Այսուհետ հնարավոր է ՌԴ անհասցե փոխանցումներ ուղարկել նաև ՀՀ դրամով ՌԴ-ում USD կամ RUB ստանալու պայմանով: Նշված փոխանցումների համար գանձվելու է 0% միջնորդավճար:
Այսուհետ Յունիստրիմ դրամական փոխանցումների միջոցով հնարավոր է լիցքավորել հաճախորդների Յանդեքս էլեկտրոնային դրամապանակները:
Յունիբանկի սպասարկման կետերի հասցեներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Համակարգի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը և աշխարհագրությանը կարող եք ծանոթանալ www.unistream.ru կայքում:
Intel Express համակարգով դեպի Ուկրաինա, Վրաստան, Ղազախստան, Մոլդովա և Տաջիկստան կատարված դրամական փոխանցումների միջնորդավճարը կազմում է ընդամենը 1%:
INTEL EXPRESS համակարգի փոխանցման սակագներ
Դրամական փոխանցում կատարելու և ստանալու համար անձը պետք է ներկայացնի անձնագիր (զինվորական ծառայության մեջ գտնվելու դեպքում`զինվորական գրքույկ):
Ցանկացած գործարք կատարելիս հաճախորդին տրվում է մուտքի կամ ելքի անդորրագիր:
«Յունիբանկ» ԲԲԸ-ի կողմից դրամական փոխանցումը կատարվում է հաճախորդի նախընտրած արժույթով` ԱՄՆ դոլարով, եվրոյով կամ ռուսական ռուբլով, իսկ վճարվում է` ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով կամ ռուսական ռուբլով: Այլ երկրներում դրամական փոխանցումները վճարվում են տվյալ երկրի օրենսդրության համապատասխան: Որոշ երկրների կողմից հնարավոր են գումարային սահմանափակումներ:
Յունիբանկի սպասարկման կետերի հասցեներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Համակարգի մասին առավել մանրամասն տեղեկատվությանը և աշխարհագրությանը կարող եք ծանոթանալ www.intelexpress.ge կայքում:
Արժույթը` ԱՄՆ դոլար
Ուղղությունը` ԱՄՆ
Փոխանցում կատարողը ներկայացնում էԲանկը պարտավոր է հաճախորդին տրամադրել յուրաքանչյուր փոխանցման կատարումը հաստատող անդորրագիր:
Փոխանցում ստացողը ներկայացնում է
Փոխանցման վավերապայմանների փոփոխություն
Կատարվում է վավերապայմանների /ոչ էական փոփոխությունների դեպքում/ փոփոխման դիմումի ներկայացման օրը փոխանցողի գրավոր դիմումի և անձը հաստատող փաստաթղթի հիման վրա: Փոփոխման են ենթակա միայն չվճարված փոխանցումները:
Փոխանցման չեղարկում և հետվերադարձ
Կատարվում է դիմումի ներկայացման օրը, առանց լրացուցիչ միջնորդավճարի գանձման, ուղարկողի կողմից չեղարկման դիմումի և անձնագրի հիման վրա, փոխանցված գումարի և միջնորդավճարի վերադարձմամբ: Դրամական փոխանցումը ենթակա է ստացման 3 ամսվա ընթացքում: Եթե նշված ժամկետում գումար ստացողը բանկ չի ներկայանում, ապա փոխանցումը վերադարձվում է ուղարկողին: Հետ են վերադարձվում միայն չվճարված փոխանցումները:
Յունիբանկի սպասարկման կետերի հասցեներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Համակարգի մասին առավել մանրամասն տեղեկատվությանը և աշխարհագրությանը կարող եք ծանոթանալ moneytun.com կայքում: