Խնայողական հաշիվ

Խնայողական հաշիվ

Խնայողական հաշիվ

 
Խնայողական հաշիվ

Հաճախորդների խումբ

Բանկում ընթացիկ հաշիվ ունեցող ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք

Հաշվի արժույթ

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Տարեկան անվանական տոկոսադրույք

4.25%

0.75%

Ժամկետ

Անժամկետ

Հաշվի բացման և սպասարկման վճար

Անվճար

Հաշվի բացման նվազագույն գումար

Չի սահմանվում

Հաշվի համալրման նվազագույն գումար

Չի սահմանվում

Հաշվով գործաքների նվազագույն ծավալ

Չի սահմանվում

Հաշվի նվազագույն մնացորդ

Չի սահմանվում

Հաշվով հնարավոր գործարքների տեսակներ և սահմանափակումներ

Հաշվի համալրում՝

  • կանխիկ
  • փոխանցում այլ հաշիվներից

Հաշվի ելքագրում՝

  • փոխանցում հաճախորդի ընթացիկ կամ քարտային հաշվիներին

Տոկոսների վճարման ձևը

Տոկոսները հաշվարկվում են հաշվի օրական մնացորդի նկատմամբ, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ

Եթե տվյալ օրվա հաշվի մնացորդը փոքր է 50,000 ՀՀ դրամից, 100 ԱՄՆ դոլարից, ապա այդ օրվա համար տոկոսներ չեն հաշվարկվում

Եթե տվյալ օրվա հաշվի մնացորդը գերազանցում է 100,000,000 ՀՀ դրամը, 250,000 ԱՄՆ դոլարը, ապա այդ օրվա համար տոկոսը հաշվարկվում է համապատասխանաբար100,000,000 ՀՀ դրամի, 250,000 ԱՄՆ դոլարի նկատմամբ

Տոկոսների վճարման հաճախականությունը

Ամսական՝ ավելացվելով (կապիտալացվելով) Հաշվի մնացորդին


ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

1. Խնայողական հաշվի սպասարկումն իրականացվում է բանկային հաշվի միջոցով: Եթե հաճախորդը «Յունիբանկ» ԲԲԸ-ում չունի բանկային հաշիվներ, ապա հաճախորդի համար Բանկը բացում է բանկային հաշիվ կամ ՀՀ դրամով, կամ խնայողական հաշվի արժույթով (ըստ հաճախորդի ցանկության):

2. Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ խնայողական հաշիվ ունեցող ֆիզիկական անձ հաճախորդների հաշիվների համար յուրաքանչյուր հաշվի տարեկան սպասարկման վճարը կազմում է համապատասխանաբար 1200 և 100000 ՀՀ դրամ: Այլ ծառայությունների սակագները (քաղվածքների և դրանց կրկնօրինակների, տեղեկանքների տրամադրում և այլ) հավասարեցված են բանկային հաշվի նույնանման ծառայությունների սակագներին: Բանկն իրավասու է միակողմանիորեն փակելու հաճախորդի բանկային հաշվեհամարը, եթե հաճախորդը չի ապահովել Բանկի սակագներով սահմանված սպասարկման վճարները, չնվազող մնացորդը և/կամ 1 տարուց ավելի գործարքներ չի իրականացրել:

3. Բանկն իրավասու է միակողմանիորեն փոխել խնայողական հաշվի համար վճարվելիք տոկոսադրույքը՝ փոփոխությունն ուժի մեջ մտնելուց առնվազն 15 օր առաջ հաճախորդին ծանուցելով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Տարեկան տոկոսային եկամտաբերություն՝

  • ՀՀ դրամ - 4.32%
  • ԱՄՆ դոլար - 0.75%


Տեղեկատու կենտրոն` +37410 59 55 55

«Ձեր ֆինանսական տեղեկատուն»` www.fininfo.am
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է: