Յունիբանկի կողմից թողարկվող դրամային պարտատոմսերի հիմնական պայմանները
Թողարկողի անվանումը` «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերություն: «Յունիբանկ» ԲԲԸ-ի կողմից թողարկվող պարտատոմսերի հիմնական պայմանները |
||
Արժեթղթերի դասը |
Անվանական արժեկտրոնային |
|
Արժեթղթերի ձևը |
Ոչ փաստաթղթային |
|
Մեկ արժեթղթերի անվանական արժեքը |
10,000 ՀՀ դրամ |
|
Արժեթղթերի քանակը |
100, 000 հատ |
|
Մեկ թողարկման ընդհանուր ծավալ |
2,000, 000, 000 ՀՀ դրամ |
|
Արժեկտրոնային եկամուտ (պարտատոմսերի անվանական տոկոսադրույք ) |
Տարեկան 11% |
|
Արժեկտրոնային եկամուտների վճարում |
Եռամսյակային վճարումների պարբերականությամբ |
|
Շրջանառության ժամկետ |
36 ամիս |
|
Երկրորդային շուկա |
Հայաստանի Ֆոնդային Բորսա |
|
Թողարկման ամսաթիվ |
01.02.2024 |
|
Տեղաբաշխման ժամկետ |
01.02.2024թ. – 15.03.2024թ. |
|
Տեղաբաշխող |
ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ |
|
Կորպորատիվ պարտատոմսերը կարող եք ձեռքբերել «Յունիբանկ» ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակում կամ մասնաճյուղերում, իսկ տեղաբաշխման ավարտից սկսած դրանք շրջանառվելու են երկրորդային շուկայում (ցուցակումից հետո) մասնավորապես Հայաստանի Ֆոնդային Բորսա ԲԲԸ ֆոնդային բորսայի առևտրային հարթակում: |
||
Պարտատոմսերը ձեռքբերելու համար անհրաժեշտ է արժեթղթերի և բանկային հաշիվներ բացել, համապատասխանաբար , «Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ –ում և «Յունիբանկ» ԲԲԸ –ում: «Յունիբանկը» հանդիասանում է Հաշվի օպերատոր, հետևաբար բոլոր հաշիվները հնարավոր կլինի բացել հենց բանկում: |
||
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից: |
||
Պարտատոմսերի մարման ամսաթիվը |
01.02.2027թ. |
Ծանուցում
«Յունիբանկ» ԲԲԸ թողարկման պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը և պարտատոմսերի մարումը կիրականացվի հետևյալ ժամանակացույցով.
Արժեկտրոնային եկամուտների առաջին վճարում` 01.05.2024 թ
Արժեկտրոնային եկամուտների երկրորդ վճարում` 01.08.2024թ.
Արժեկտրոնային եկամուտների երրորդ վճարում` 01.11.2024թ.
Արժեկտրոնային եկամուտների չորրորդ վճարում` 01.02.2025թ.
Արժեկտրոնային եկամուտների հինգերորդ վճարում` 01.05.2025թ.
Արժեկտրոնային եկամուտների վեցերորդ վճարում` 01.08.2025թ.
Արժեկտրոնային եկամուտների յոթերորդ վճարում` 01.11.2025թ.
Արժեկտրոնային եկամուտների ութերորդ վճարում` 01.02.2026թ.
Արժեկտրոնային եկամուտների իներորդ վճարում` 01.05.2026թ.
Արժեկտրոնային եկամուտների տասներորդ վճարում` 01.08.2026թ.
Արժեկտրոնային եկամուտների տասնմեկերորդ վճարում` 01.11.2026թ.
Արժեկտրոնային եկամուտների տասներկուերորդ վճարում` 01.02.2027թ.
Արժեկտրոնային եկամտի, ինչպես նաև մարման գումարը վճարվում է վճարման նախորդ աշխատանքային օրվա ժամը 18։00-ի դրությամբ կազմված սեփականատերերի ցուցակի (ռեեստրի) հիման վրա «Յունիբանկ» ԲԲԸ-ում` պարտատոմսերի անվանական արժեքին հավասար գումարները ներդրողների բանկային համապատասխան հաշիվներին փոխանցելու միջոցով:
Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու կենտրոն՝ + 374 10 59 55 55