Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

29.12.2023

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Հարգելի հաճախորդներ, բաժնետերեր և գործընկերներ,

Սրտանց շնորհավորում ենք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Թո՛ղ 2024 թվականը լինի բարեկեցության, նոր ձեռքբերումների և նվիրական երազանքների իրականացման տարի:

2023-ն ամփոփում ենք բարձր արդյունքներով և ձեռքբերումներով: Այսօր Յունիբանկը հանրության համար ոչ միայն հուսալի ֆինանսական գործընկեր է, այլև սոցիալապես պատասխանատու քաղաքացի, որն ակտիվ աջակցում է կրթական, մշակութային, բնապահպանական ծրագրերի իրականացմանը:

Որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության 2024 թվականի հիմնական ուղղություն՝ ընտրել ենք սպորտն ու առողջ ապրելակերպը՝ գիտակցելով դրա կարևորությունը հասարակության համար: Թո՛ղ ձեր կյանքում միշտ տեղ լինի սպորտի, առողջ ապրելակերպի, ուժեղ ոգու, ազնիվ և արդար մրցակցության և հաղթանակների համար: Oլիմպիական խաղերի կարգախոսի համաձայն՝ «Ավելի արագ, ավելի բարձր, ավելի ուժեղ՝ միասին»:

Շնորհավո՛ր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ

Ձեր՝ Յունիբանկ


Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Աշխատանքային գրաֆիկի մասին
    Աշխատանքային գրաֆիկի մասին
  • «Առանց փողկապի» Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանի հետ
    «Առանց փողկապի» Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանի հետ
  • Հաստատվել են Mastercard Standard AMD կենսաթոշակային քարտի պայմանները
    Հաստատվել են Mastercard Standard AMD կենսաթոշակային քարտի պայմանները
  • Փոփոխություն Յունիբանկի Խորհրդի կազմում
    Փոփոխություն Յունիբանկի Խորհրդի կազմում
  • Յունիբանկը՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր հովանավոր
    Յունիբանկը՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր հովանավոր
  • Յունիբանկի հովանավորությամբ բացվել է Unisport ակումբը
    Յունիբանկի հովանավորությամբ բացվել է Unisport ակումբը
Տեսնել բոլորը