Յունիբանկը փոքր և միջին բիզնեսի վարկավորման զարգացումը դիտարկում է որպես ռազմավարական ուղղություն: Վարկավորման շահավետ պայմանները փոքր և միջին ձեռնարկությունների ու անհատ ձեռներեցների համար ստեղծում են բիզնեսի զարգացման առավել լայն հնարավորություններ: Մենք առաջարկում ենք շուկայի և բիզնեսի առանձնահատկությունների ուսումնասիրությունների հիման վրա հաճախորդների կոնկրետ խմբի համար հատուկ մշակված վարկային ծրագրեր: Այդպիսի մոտեցումը ՓՄՁ-ներին ապահովում է ակտիվ զարգացում և լավագույնս է համապատասխանում հաճախորդների սպասումներին:

ԼՐԱՑՆԵԼ ՁԵՐ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԲԱՆԿԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԸ ԼՐԱՑՆԵԼ

Բիզնես վարկեր

Բիզնես վարկեր

Վարկ «Անգրավ VEGA»

Վարկ «Անգրավ VEGA»

Նպատակային նշանակությունը

Վարկը նախատեսված է իրավաբանական անձ կամ անհատ ձեռներեցների կողմից մասնագիտացված սարքավորումների, արտադրական միավորումների ձեռք բերման համար:

Վարկառուի նկատմամբ պահանջները

  • անհատ ձեռներեց կամ իրավաբանական անձ
  • բիզնեսի գործունեության ժամկետը` առնվազն 6 ամիս
  • ոչ բացասական վարկային պատմության`համաձայն Բանկի Վարկային Քաղաքականության

Վարկի արժույթը

ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար

Վարկի գումարը

մինչև 5.000.000 ՀՀ դրամ/10.000 ԱՄՆ դոլար

Վարկի ժամկետը

Մինչև 12 ամիս

Մինչև 24 ամիս

Մինչև 36 ամիս

Վարկի տարեկան տոկոսադրույքը

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

17%

12%

18.5%

13%

19.5%

14.5%

Վարկի տրամադրման միջնորդավճար

Վարկի գումարի 2% (միանվագ)

Վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ: Վարկային պայմանագրիգործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե վարկառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները: Արտարժույթով տրամադրվածվարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկիմարումների վրա:

Վարկի մարման կարգը

Մայր գումարի հավասարաչափ (անուիտետ) կամ ոչ հավասարաչափ (դիֆերենցված) ժամանակացույցով մարումներ` ելնելով բիզնեսի առանձնահատկություններից:

Տոկոսների մարումը ամենամսյա:

Ուշադրություն` տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում վարկառուի մասին տեղեկատվությունը կարող է գրանցվել վարկային ռեգիստրում: Վարկային պարտավորությունների չկատարման դեպքում հնարավոր է պատավորությունների մարում վարկառուի գույքի հաշվին:

Պահանջվող փաստաթղթերը

  • դիմում,
  • պետ. գրանցման վկայական,
  • կանոնադրություն,
  • ՀՎՀՀ,
  • սեփականության վկայական,
  • վարկառուի անձնագիր

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման ժամկետը

1 աշխատանքային օր` ամբողջական փաթեթը ներկայացնելուց հետո

Տույժեր

Ժամկետանց պարտավորության դիմաց հաշվարկվում է տույժ` 0.13% օրական, բանկի գործող սակագների համաձայն:
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում Բանկն իրավունք ունի կիրառելու վաղաժամկետ մարման տուգանք:


Վերադառնալ ցանկին

Թարմացված է` 06/08/2019 10:44