Յունիբանկը փոքր և միջին բիզնեսի վարկավորման զարգացումը դիտարկում է որպես ռազմավարական ուղղություն: Վարկավորման շահավետ պայմանները փոքր և միջին ձեռնարկությունների ու անհատ ձեռներեցների համար ստեղծում են բիզնեսի զարգացման առավել լայն հնարավորություններ: Մենք առաջարկում ենք շուկայի և բիզնեսի առանձնահատկությունների ուսումնասիրությունների հիման վրա հաճախորդների կոնկրետ խմբի համար հատուկ մշակված վարկային ծրագրեր: Այդպիսի մոտեցումը ՓՄՁ-ներին ապահովում է ակտիվ զարգացում և լավագույնս է համապատասխանում հաճախորդների սպասումներին:

ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԸ ՕՆԼԱՅՆ
ԼՐԱՑՆԵԼ

Բիզնես վարկեր

Բիզնես վարկեր

Լիզինգ «էքսպրես»

Նպատակային նշանակությունը

Նոր սարք, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ, բաղկացուցիչ մասեր ձեռք բերելու համար

Լիզինգառուների նկատմամբ պահանջները

  • անհատ ձեռներեց
  • բիզնեսի գործունեության ժամկետը` առնվազն 6 ամիս
  • ոչ բացասական վարկային պատմություն` համաձայն Բանկի Վարկային Քաղաքականության

Լիզինգի տրամադրման կարգը

  • անկանխիկ
  • տրամադրվում է միանվագ կամ փուլերով

Լիզինգի արժույթը

  • ՀՀ դրամ
  • ԱՄՆ դոլար

Լիզինգի նվազագույն գումարը

  • 1,000,000 ՀՀ դրամ
  • 2,500 ԱՄՆ դոլար

Լիզինգի առավելագույն գումարը

  • 10,000 ,000 ՀՀ դրամ
  • 25,000 ԱՄՆ դոլար

Լիզինգի նվազագույն և առավելագույն ժամկետը

36 – 60 ամիս

Լիզինգի սուբսիդավորման առավելագույն ժամկետը

42 ամիս

Լիզինգի տարեկան տոկոսադրույք

ՀՀ դրամ-14%-16%

ԱՄՆ դոլար-9%-11%

Լիզինգի սուբսիդավորվող առավելագույն տոկոսադրույքը

ՀՀ դրամ` 8%

ԱՄՆ դոլար` 6%

Նվազագույն կանխավճարը

20%

Ապահովվածություն

մինչև 2,000,000 ՀՀ դրամ կամ 5,000 ԱՄՆ դոլար լիզինգի դեպքում

2,000,000 ՀՀ դրամից կամ 5,000 ԱՄՆ դոլարից ավել լիզինգի դեպքում

Երաշխավոր չի պահանջվում

2 երաշխավոր

Երաշխավորության վերաբերյալ բացատրական տեղեկատվություն

Լիզինգի տոկոսադրույքը հաշվարկվում է լիզինգի նվազող մնացորդի նկատմամբ: Լիզինգային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե լիզինգառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները: Արտարժույթով տրամադրված լիզինգի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ լիզինգի մարումների վրա:

Լիզինգի մարման կարգը

  • մայր գումարի մարումը` ամենամսյա հավասարաչափ կամ անուիտետային մարումներով` ելնելով բիզնեսի առանձնահատկություններից (մայր գումարի մարման ժամանակացույցը կազմվում է լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտը ստորագրելուց հետո)
  • տոկոսագումարի մարում` ամենամսյա
  • լիզինգի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված՝ մինչև 6 ամիս

Հայտի ուսումնասիրման վճարը

10,000 ՀՀ դրամ

Սուբսիդավորման ծրագրով լիզինգի պարագայում միջնորդավճարը չի գանձվում

Պայմանագրի կնքման միանվագ միջնորդավճարը

1%տրամադրվող գումարից, բայց ոչ ավել քան 50,000 ՀՀ դրամ

Սուբսիդավորման ծրագրով լիզինգի պարագայում միջնորդավճար չի գանձվում

Տույժերը

Երկու և ավելի հաջորդող աշխատանքային օր վարկի և տոկոսագումարների ժամկետանցման դեպքում վարկառուից գանձվում է ամսական տուգանք ժամկետանց գումարի 2%-ի չափով:

Վաղաժամկետ մարման տույժ

Չի կիրառվում

Ապահովագրություն

Պարտադիր` պայմանագրի ամբողջ ժամկետի համար`

  • ժամկետի առաջին տարին՝ լիզինգի առարկայի ողջ արժեքի չափով,
  • հաջորդ տարիներին՝ լիզինգի մայր գումարի մնացորդից ոչ պակաս չափով:

Ապահովագրությունն իրականացվում է լիզինգառուի կողմից:

Ուշադրություն` լիզինգի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Լիզինգային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե լիզինգառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները:

Ուշադրություն` Այս լիզինգի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել բանկի կողմից լիզինգային պայմանագրի գործողության ընթացքում, եթե լիզինգառուն խախտի պայմանագրով սահմանված պայմանները:

Լիզինգը ձևակերպվում է բանկում` մասնաճյուղերում:

Պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագները տես «Սակագներ» բաժնում:



ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԸ ՕՆԼԱՅՆ
Ձևակերպել



Վերադառնալ ցանկին

Թարմացված է` 14/01/2026 11:56