Յունիբանկի բաժնետերերի 2023թ. տարեկան ընդհանուր ժողովի կայացրած որոշումների վերաբերյալ

13.05.2024

Յունիբանկի բաժնետերերի 2023թ. տարեկան ընդհանուր ժողովի կայացրած որոշումների վերաբերյալ

06.05.2024թ. համատեղ ներկայության կարգով «Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի կողմից կայացվել են հետևյալ որոշումները`
 
1. Հաստատել 2023թ. գործունեության վերաբերյալ Վարչության տարեկան հաշվետվությունը:
 
2. Հաստատել 2023թ. ֆինանսական հաշվետվությունները:
 
3. Հաստատել 2023թ. Ներքին աուդիտի  հաշվետվությունը:
 
4. Յունիբանկի Խորհրդի քանակական կազմը սահմանել յոթ հոգի: Վերընտրել Խորհրդի անդամներին և կազմը հաստատել հետևյալ կերպ՝ Գագիկ Զաքարյան, Գեորգի Պիսկով, Հրահատ Արզումանյան, Վարդան Աթայան, Ֆիլիպ Ռենե Մարկ Դելմոտ (անկախ), Ռուբեն Ինջիկյան (անկախ), Կարինե Մինասյան (անկախ):
 
5. ԲԲԸ 2023թ. ֆինանսական արդյունքներով. 

  • Բանկի կուտակված շահույթից սովորական անվանական բաժնետոմսերով վճարել տարեկան շահութաբաժիններ դրամով՝ 4.100.000.000 ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով, մեկ բաժնետոմսի մասով 22.62 ՀՀ դրամ հաշվարկով,
  • տարեկան շահութաբաժինների վճարումն իրականացնել 03.06.2024թ-ից մինչև 28.06.2024թ. ընկած ժամանակահատվածում սովորական անվանական բաժնետոմսերի սեփականատերերին, որոնք ընդգրկվել են Բանկի բաժնետերերի ռեեստրում` Բանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու օրվա դրությամբ,
  • պահուստային հիմնադրամին հատկացնել Բանկի 2023թ. զուտ շահույթի 5%-ը:
6. Հաստատել բանկի «Շահութաբաժինների վճարման քաղաքականություն» ներքին իրավական ակտը:
 
7. Հաստատել «Յունիբանկ» ԲԲԸ մասնակիցների ընդհանուր ժողովի նախապատրաստման և վարման կարգ» և «Յունիբանկ» ԲԲԸ Խորհրդի կանոնակարգ» ներքին իրավական ակտերը:

Տեղեկատու կենտրոն` +374 10 59 55 55
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության
    Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության
  • Վերանորոգման աշխատանքների պատճառով Յունիբանկի «Բագրատունյաց» մասնաճյուղը ժամանակավորապես սպասարկում չի իրականացնի
    Վերանորոգման աշխատանքների պատճառով Յունիբանկի «Բագրատունյաց» մասնաճյուղը ժամանակավորապես սպասարկում չի իրականացնի
  • Յունիբանկի և Visa-ի համատեղ խաղարկության առաջին հաղթողները ստացան իրենց նվերները
    Յունիբանկի և Visa-ի համատեղ խաղարկության առաջին հաղթողները ստացան իրենց նվերները
  • Յունիբանկն իր բաժնետերերին կվճարի 4,1 մլրդ դրամի շահութաբաժիններ
    Յունիբանկն իր բաժնետերերին կվճարի 4,1 մլրդ դրամի շահութաբաժիններ
  • «Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարություն
    «Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարություն
  • 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչև հուլիսի 22-ը
    2023 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչև հուլիսի 22-ը
Տեսնել բոլորը