Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

08.05.2024

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Յունիբանկը ՓՄՁ-ներին առաջարկում է նոր վարկատեսակ՝ «Պարզեցված», որը զգալիորեն հեշտացնում և արագացնում է վարկային միջոցների տրամադրման գործընթացը։ «Պարզեցված» վարկը հնարավոր է ստանալ առանց բիզնեսի ֆինանսական վերլուծության անցկացման:

«Պարզեցված» վարկը նախատեսված է տարբեր բիզնես նպատակների, այդ թվում՝ շրջանառու միջոցների համալրման, ներդրումների, գործող վարկերի վերաֆինանսավորման համար: Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով՝  մինչև 120 ամիս ժամկետով:

«Բիզնեսի արդյունավետ զարգացման և մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր է ֆինանսական ռեսուրսների արագ հասանելիությունը: Յունիբանկն առաջարկում է բիզնեսի վարկավորում պարզեցված սխեմայով, որն ունի մի շարք առավելություններ՝ վարկային հայտի արագ դիտարկում, փաստաթղթերի նվազագույն փաթեթ և ավելի հարմար պայմաններ: Մեզ համար կարևոր է, որ մեր ծառայությունները լինեն հնարավորինս պարզ և արագ։ Հաճախորդը կարող է դիմել բանկի մասնաճյուղ և օպերատիվ ստանալ ֆինանսավորում շահավետ պայմաններով»,- նշեց Յունիբանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ, Կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:

Յունիբանկի կողմից առաջարկվող հարմար պայմաններով վարկավորումը լրացուցիչ խթան կհանդիսանա ձեռներեցության զարգացման համար այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մանրածախ և մեծածախ առևտուրը և ծառայությունների մատուցումը, արտադրությունը, շինարարությունը և այլն:

Տեղեկատու կենտրոն` +374 10 59 55 55
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Վերանորոգման աշխատանքների պատճառով Յունիբանկի «Բագրատունյաց» մասնաճյուղը ժամանակավորապես սպասարկում չի իրականացնի
    Վերանորոգման աշխատանքների պատճառով Յունիբանկի «Բագրատունյաց» մասնաճյուղը ժամանակավորապես սպասարկում չի իրականացնի
  • Յունիբանկի և Visa-ի համատեղ խաղարկության առաջին հաղթողները ստացան իրենց նվերները
    Յունիբանկի և Visa-ի համատեղ խաղարկության առաջին հաղթողները ստացան իրենց նվերները
  • Յունիբանկն իր բաժնետերերին կվճարի 4,1 մլրդ դրամի շահութաբաժիններ
    Յունիբանկն իր բաժնետերերին կվճարի 4,1 մլրդ դրամի շահութաբաժիններ
  • «Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարություն
    «Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարություն
  • 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչև հուլիսի 22-ը
    2023 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչև հուլիսի 22-ը
  • Եկամուտների հայտարարագրման առումով ծանուցում բանկի բաժնետերերին
    Եկամուտների հայտարարագրման առումով ծանուցում բանկի բաժնետերերին
Տեսնել բոլորը